⏳Վերջնաժամկետը - մայիսի 19!!!
📢🇦🇲Լոռու, Շիրակի, Տավուշի կամ Սյունիքի մարզում բնակվող, մեդիայով, լրագրությամբ, քաղաքացիական մասնակցությամբ կամ թվային գործիքներով հետաքրքրված, 18+ երիտասարդների համար, «Region Check. Լրահոսի ստուգման մարզային ցանց» խորագրով անվճար ծրագիր!!!
🎉Հետաքրքրվո՞ւմ ես մեդիայով, տեղեկատվությամբ, համայնքային խնդիրներով կամ ուզում ես սովորել, թե ինչպես տարբերել փաստը ապատեղեկատվությունից։
❗Ծրագրի ընթացքում դու👇
🔹 կսովորես կիրառել մեդիագրագիտության և փաստերի ստուգման գործիքներ,
🔹 կծանոթանաս AI գործիքների կիրառմանը լրագրության և տեղեկատվության ստուգման ոլորտում,
🔹 կստեղծես վիզուալ պատմություններ և մեդիա բովանդակություն, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ քո համայնքում,
🔹կհամագործակցես ոլորտի փորձառու մասնագետների հետ և կստանաս նրանց մասնագիտական աջակցությունը,
🔹 կդառնաս երիտասարդական շարժման առանցքային մասնիկը. միասին ստեղծելու ենք թվային «վահան», որը կպաշտպանի մեր հասարակությանը տեղեկատվական հարձակումներից ու ապատեղեկատվությունից։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment