⏳Վերջնաժամկետը - ապրիլի 26!!!
📢🇦🇲ՀՀ ԲՈՒՀ-ի STEM բնագավառներից ուսանողների կազմված, մինչև 5 հոգանոց թիմերի համար անվճար Ուսանողական 🏆հեքեթոն - մայիսի 12-15- 🇦🇲ՀՀ ԲՏԱ Նախարարության կողմից!!!
📌🇦🇲ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մայիսի 12-15-ը կիրականացնի Ուսանողական երրորդ հաքաթոնը:
🔎Մրցույթին կարող են մասնակցել համալսարանների բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ/STEM) ուղղվածությամբ ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից կազմված թիմերը։ ❗Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ առավելագույնը 5 ուսանող, որոնք կմրցեն առաջադրված խնդիրներին լավագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու համար:
🏆Հաղթող ճանաչված 3 թիմեր կստանան դրամական պարգևներ:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment