Թոփ հրապարակումներ

ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար, սահմանադրական արդարադատությանը վերաբերող անվճար 🏆դատախաղ-մրցույթ

⏳Վերջնաժամկետը - մայիսի 8!!!

📢Սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների ոլորտներով հետաքրքրված , 🇦🇲ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար, սահմանադրական արդարադատությանը վերաբերող անվճար 🏆դատախաղ-մրցույթ!!! 

📌🇦🇲ՀՀ Սահմանադրական դատարանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը և Հայաստանի միջազգային իրավունքի միությունը (ՀՄԻՄ) հայտարարում են սահմանադրական արդարադատությանը վերաբերող առաջին դատախաղ-մրցույթի մեկնարկի մասին։

❗Դատախաղի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին խորացնել իրենց գիտելիքները սահմանադրական արդարադատության ոլորտում, մասնավորապես,խոսքի ազատության, իրավունքների սահմանափակումների համաչափության և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների շուրջ։

❗Դատախաղ-մրցույթը մոդելավորելու է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու և դրա հետագա քննության ընթացակարգը՝ հիմնվելով սահմանադրական իրավունքի, Եվրոպայի խորհրդի չափանիշների և Սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկայի վրա։

📍 Կառուցվածքը և հիմնական ժամկետները👇
👉2026թ. ապրիլի 26 - մայիսի 8 – Հայտերի ընդունում և թիմերի գրանցում 
2026թ. մայիսի 22-24 - Արտագնա աշխատաժողով ընտրված թիմերի համար և մրցույթի գրավոր փուլ, որն անցկացվելու է Երևանից դուրս։ ❗Աշխատաժողովի մասնակիցները կծանոթանան խոսքի ազատության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի չափանիշներին, Սահմանադրական դատարան դիմումների ընդունելիությանը, ինչպես նաև սահմանադրական վերահսկողության փուլերին։ ❗Միաժամանակ, թիմերը ավարտին կհասցնենև կներկայացնեն իրենց գրավոր դիրքորոշումները։
👉2026թ. մայիսի 29-30 – Բանավոր լսումների փուլ Սահմանադրական դատարանում։  
❗Սահմանադրական դատարանի դատավորները ներգրավված կլինեն դասընթացներին և հանդես կգան որպես եզրափակիչ փուլի դատավորներ։

🔎Կարող են դիմել Հայաստանի բոլոր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր հետաքրքրված են սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների ոլորտներով։ ❗Դիմել կարող են նույն համալսարանը ներկայացնող և 2-3 ուսանողից կազմված թիմերը:


✍️Թիմերը պետք է ներկայացնեն 👇
- Սահմանադրական արդարադատության և խոսքի ազատության վերաբերյալ դատախաղ-մրցույթին մասնակցության հայտ (օրինակելի ձևը տես Կանոնների Հավելված 1-ում)
- Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասու անձի (դեկանի, ինստիտուտի ղեկավարի, ամբիոնի վարիչի և այլն) համաձայնությունը թիմի մասնակցության վերաբերյալ (օրինակելի ձևը տես Կանոնների Հավելված 2-ում):

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված