#K_Opportunities
⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 22!!!
📢 Ցանկացած երկրից, 🇰🇷Հվ. Կորեայով եւ կորեական մշակույթով հետաքրքրված ու ներառված լեզուներից առնվազն մեկին ( այդ թվում անգլերեն եւ ռուսերեն) լավ տիրապետող երիտասարդների համար օնլայն, անվճար ծրագիր - ստեղծելու Կորեային առնչվող մեդիա բովանդակություն Korea.net կայքում !!!
📌 🇰🇷Կորեայի Հանրապետության Սպորտի, Մշակույթի եւ Զբոսաշրջության Նախարարությունը հրավիրում է դիմելու 𝗛𝗼𝗻𝗼𝗿𝗮𝗿𝘆 𝗥𝗲𝗽𝗼𝗿𝘁𝗲𝗿𝘀 ծրագրի 16-րդ շրջափուլին։
❗Ծրագիրն առաջարկվում է այն արտասահմանցիներին, ովքեր հետաքրքրված են Հվ. Կորեայով եւ կորեական մշակույթով ու պատրաստ են ստեղծել կոնտենտ Korea.net-ի ռեսուրսներում։
🏆Մասնակիցներն հնարավորություն կստանան մասնակցել նաեւ թեմատիկ կարողությունների զարգացման դասընթացների, Կորեային առնչվող այլ միջոցառումների ու ծրագրերի, ինչպես նաեւ կստանան հավաստագրեր, փոքր հոնորար եւ մրցանակներ։
🔎Ծրագրին կարող են դիմել Կորեայով հետաքրքրված, մի շարք լեզուներից (այդ թվում 🇬🇧 անգլերեն եւ 🇷🇺 ռուսերեն) առնվազն մեկով որակյալ բովանդակություն (հոդված, տեսանյութ, ֆոտո, իլլյուստրացիա) ստեղծելու կարողությամբ, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերեր։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment