Թոփ հրապարակումներ

16-35 տարեկան երիտասարդների համար , անվճար Երիտասարդական ֆորում 2026 🇦🇲Դիլիջան քաղաքում

⏳Վերջնաժամկետը - ապրիլի 29!!!

📢🇦🇲ՀՀ 16-35 տարեկան երիտասարդների համար , անվճար Երիտասարդական ֆորում 2026 🇦🇲Դիլիջան քաղաքում - մայիսի 14-15!!!

📌Ֆորումը կանցկացվի 2026 թվականի մայիսի 14-15-ը Դիլիջան քաղաքում՝ միևնույն հարթակում համախմբելով ավելի քան 200 մասնակցի։👉 Նրանց թվում կլինեն երիտասարդներ, որոշում կայացնողներ, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և մեդիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի առաջատար փորձագետներ։ 

🙌Ֆորումի շրջանակում նախատեսվում են👇
👉Բաց քննարկումներ՝ ազդեցիկ խոսնակների մասնակցությամբ  
👉Պանելային քննարկումներ՝ երիտասարդությանն առնչվող առանցքային թեմաների շուրջ  
👉Թեմատիկ աշխատարաններ՝ ուղղված գործնական առաջարկությունների մշակմանը  
❗Աշխատարանների արդյունքում ձևավորված առաջարկությունները կներառվեն Ֆորումի վերջնական զեկույցում։ 

💰Կազմակերպիչները հոգում են մասնակիցների կեցության, սննդի և տեղափոխության ծախսերը։
🎓Մասնակիցներին կտրվի նաև մասնակցությունը հավաստող վկայական։ 


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված