⏳Վերջնաժամկետը - մայիսի 3!!!
📢🇦🇲ՀՀ 13-18 տարեկան պատանիների համար, «Լեզուն տարբեր ոլորտներում» խորագրով օնլայն, անվճար դասընթացների շարք - մայիսի 7- հունիսի 15!!!
📌🇦🇲Մասնագիտական կողմնորոշման կենտրոնը սիրով հրավիրում է 13-18 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Լեզուն տարբեր ոլորտներում» առցանց դասընթացների շարքին։
❗ «Լեզուն տարբեր մասնագիտություններում» նախագիծը նպատակ ունի պատանիներին ներկայացնել լեզվի դերը տարբեր ոլորտներում՝ ներառյալ գրականության, թարգմանության, հոգեբանության, մշակութային մարդաբանության, կատարողական արվեստի, դիզայնի և մարքեթինգի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների մեջ։ Կքննարկվեն լեզուն որպես խոսք, որպես ոչ բառացի արտահայտման միջոց, որպես պատկեր, և որպես արվեստ:
📌 Նախագիծը միտված է ոչ միայն իրազեկել մասնագիտությունների մասին, այլև աջակցել ճիշտ մասնագիտական ընտրության կայացմանը։
🗓️Առցանց հանդիպումների շարքը տեղի է ունենալու մայիսի 7-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ շաբաթական 1-2 անգամ՝ երեկոյան ժամերին:
🎓Հանդիպումների շարքը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, ինչպես նաև կունենան առավելության կենտրոնի այլ ծրագրերում ներգրավվելիս:
Post a Comment
Comment