⏳Վերջնաժամկետը - մարտի 10!!!
📢🇦🇲ՀՀ 9-11 րդ դասարանների աղջիկ դպրոցականների ( աշակերտուհիների ) ( նաեւ մարզերից ) համար անվճար STEM ճամբար ԵՊՀ-ում ( Երեւան ) !!!
📌🇦🇲 ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը մեկնարկում է ԲՏՃՄ ճամբար՝ հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանի աշակերտուհիների համար: ❗Ճամբարի շրջանակում մասնակիցները կաշխատեն ԵՊՀ լաբորատորիաներում, ուսանողների և դասախոսների օգնությամբ կկատարեն գիտափորձեր՝ ուսումնասիրելով մաթեմատիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության իրական աշխարհը: ❗Ճամբարն անցկացվելու է գիշերակացով՝ մարզերում բնակվող աշակերտների հաճախումներն ավելի հեշտացնելու նպատակով:
💰Մասնակցության բոլոր ծախսերը (տրանսպորտ, սնունդ, կեցություն) հոգում է Երևանի պետական համալսարանը։
☑❗Ծրագրի մեկնարկ՝ մարտի 23
⏰ Տևողություն՝ 1 շաբաթ (5 օր)
📝Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է cce@ysu.am Էլհասցեին ուղարկել👇
🔻 մոտիվացիոն նամակ,
🔻 առաջադիմության մասին տեղեկանք,
🔻 երաշխավորագիր դպրոցից,
🔻 ծնողի համաձայնություն։
❓ Լրացուցիչ հարցերի դեպքում՝👇
📞 (374 60) 710 212
📧 cce@ysu.am
Post a Comment
Comment