⏳Վերջնաժամկետը - մարտի 31 ( սակայն հնարավոր է փակվի ժամկետից շուտ - ազատ տեղերն լրանալուն պես )!!!
📢🇦🇲Շիրակում, Սյունիքում, Կոտայքում և Երևանում բնակվող 18 տարին լրացած տեղացի եւ Արցախից տեղահանված անձանց համար մասնագիտական կարողությունների զարգացման անվճար դասընթացներ!!!
📌🇦🇲 ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագիրը հայտարարում է մասնագիտական կարողությունների զարգացման անվճար դասընթացների մեկնարկի մասին։
📌Ծրագրի նպատակն է աջակցել զբաղվածության խնդիր ունեցող անձանց՝ տրամադրելով գործնական գիտելիքներ և պահանջված հմտություններ, որոնք կօգնեն հաջողությամբ ինտեգրվել աշխատաշուկայում, բարձրացնել մրցունակությունը և ապահովել կայուն զբաղվածություն։
🙌Դասընթացների ուղղություններն են՝ 👇
✅ Հաճախորդների սպասարկում
✅ Հաշվապահություն
✅ Վաճառք
❗Լավ առաջադիմություն և ակտիվ մասնակցություն ցուցաբերած մասնակիցները կմասնակցեն նաև անգլերեն լեզվի դասընթացների, փափուկ հմտությունների զարգացման ծրագրերի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների մասնագետի խորհրդատվության։ 👉Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։
🔎 Դասընթացներին կարող են մասնակցել 📍 Շիրակում, Սյունիքում, Կոտայքում և Երևանոմ բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ (ներառյալ Արցախից տեղահանվածները), ովքեր ձգտում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները՝ աշխատաշուկա մտնելու նպատակով։
❗Դիմորդներն ընտրվելու են հարցազրույցի միջոցով։ 👉Հաշվապահական ուղղության դիմորդները լրացուցիչ կմասնակցեն մասնագիտական թեստավորման փուլին։
❗Դասընթացները կանցկացվեն առցանց ձևաչափով, երբեմն կկազմակերպվեն դեմառդեմ հանդիպումներ Երևանում։
❗ Ազատ տեղերը լրանալուն պես դիմումների ընդունումը կդադարեցվի։
🗓️Դասընթացների մեկնարկ՝ ապրիլ - մայիս, 2026 թ․։
❓ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ☎ +374 60 722 231 հեռախոսահամարով կամ գրել 📧 leap@agbu.am էլեկտրոնային հասցեին։
Post a Comment
Comment