⏳Վերջնաժամկետը - փետրվարի 20!!!
📢🇦🇲Հետաքրքրվածների համար, կոնտենտի ստեղծում թեմայով անվճար դասընթաց Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում ( Երեւան )!!!
📌🇦🇲Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան Հանրային հեռուստաընկերության «Նոր ալիք» թվային հարթակի հետ համատեղ հայտարարում է ընդունելություն «Կոնտենտի ստեղծում» բաժնում:
📌«Կոնտենտի ստեղծում» բաժին կարող են դիմել ժամանակակից թվային աշխարհի նորարարություններին ծանոթանալու ցանկություն ունեցող անհատները:
❗Դասընթացի ընթացքում ուսանողները կստանան գիտելիք բովանդակության ստեղծման, մեդիա պրոդյուսինգի եւ բլոգինգի վերաբերյալ: Կկարողանան ինքնուրույն մշակել մեդիա ֆորմատ, ստեղծել պրոդյուսերական ծրագիր, ինչպես նաև մասնակցել արտադրության գործընթացին Հանրային հեռուստաընկերության «Նոր ալիք» փորձարարական լաբորատորիայում:
❗Դասընթացն անվճար է, տեւողությունը՝ երեք ամիս: Լավագույնները աշխատանքի կանցնեն Հանրային հեռուստաընկերությունում:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment