⏳Վերջնաժամկետը - մարտի 3!!!
📢🇦🇲Սյունիքի մարզից, գյուղմթերքի վերամշակում, արտադրություն, զբոսաշրջություն և հյուրընկալություն բնագավառներից գործող եւ սկսնակ կին ձեռներեցների համար անվճար ծրագիր ( դասընթաց, փոքր եւ միջին 💰դրամաշնորհ)!!!
📌🇦🇲 «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում մեկնարկում է ծրագրի երկրորդ շրջափուլի մասնակցության հայտերի ընդունումը։
❗ Ծրագրի նպատակն է խթանել տնտեսական աճը Սյունիքի մարզում՝ նպաստելով կանանց տնտեսական ակտիվացմանը ու ձեռներեցության զարգացմանը։
🔎Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում մինչև 3 տարի գործող և սկսնակ ձեռնարկատերերին՝ գյուղմթերքի վերամշակում, արտադրություն, զբոսաշրջություն և հյուրընկալություն։
❗Ծրագրին կարող են մասնակցել Սյունիքի մարզի բոլոր համայնքներում՝ հատկապես գյուղական և հակամարտությունից տուժած բնակավայրերում, բնակվող և գործունեություն ծավալող՝ 18 տարին լրացած տեղացի և ԼՂ-ից տեղահանված կանայք և աղջիկներ, ովքեր ունեն իրատեսական բիզնես գաղափար, կանայք և աղջիկներ, ովքեր փնտրում են ֆինանսական աջակցություն իրենց սկսնակ բիզնեսի ընդլայնման համար, կանայք և աղջիկներ, ովքեր ունեն մինչև 3 տարի գործող ՓՄՁ-ներ և ցանկանում են ընդլայնել իրենց բիզնես գործունեությունը։
❗Ծրագիրը խրախուսում է երիտասարդ կանանց և խոցելի խմբերի՝ ներառյալ բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ ապահովելով ներառական և կայուն բիզնես միջավայր։
❓ Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077231702, 077017043 կամ գրել նամակ հետևյալ էլ. հասցեին՝ goriswomen@gmail.com։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment