⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 15!!!
📢 Ցանկացած երկրից, գիտական բնագավառներում սովորող բակալավրիատի ավագ կուրսերի եւ մագիստրատուրայի ուսանողների համար, ամբողջական փոխհատուցմամբ ( սակայն առկա է հետ չվերադարձվող գրանցման վճար) հետազոտական պրակտիկայի ծրագիր Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Օկիանավայի Ինստիտուտում (🇯🇵 Ճապոնիա) - հոկտեմբերի 1- մարտի 31!!!
📌🇯🇵Գիտությունների եւ Տեխնոլոգիաների Օկինավայի Ինստիտուտի ( «OIST») կողմից առաջարկվող ամենամյա հետազոտական պրակտիկայի ծրագիրն արտասահմանցի ուսանողների համար հիանալի հնարավորություն է Ճապոնիայում։
🔤Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։
💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, ներքին տրանսպորտը, բժշկական ապահովագրությունը, աջակցում վիզայի ձեռք բերման հարցում, տրամադրում օրական 2400 ճապոնական իեն կրթաթոշակ, փոխհատուցում ավիատոմսի վճարը։ ❗Առկա է հայտադիմման վճար ( 3,000 ճապոնական իեն, որն հետ չի վերադարձվում- անկախ ընտրման արդյունքներից):
⏳Հայտադիմումները ընդունվում են տարեկան երկու անգամ հետեւյալ ժամկետներով`
👉Մարտի 15- ապրիլի 15 հոկտեմբեր- մարտ ժամանակահատվածում պրակտիկա անցնելու համար,
👉Սեպտեմբերի 15- հոկտեմբերի 15` հաջորդ տարվա ապրիլ-սեպտեմբեր ժամանակահատվածում պրակտիկա անցնելու համար։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment