Թոփ հրապարակումներ

ՀՀ լրատվամիջոցների համար, Մոնետիզացիայի հնարավորությունների թեմայով, 3-4 շաբաթյա անվճար, օնլայն դասընթաց

⏳Վերջնաժամկետը - փետրվարի 10!!! 

📢🇦🇲ՀՀ լրատվամիջոցների համար, Մոնետիզացիայի հնարավորությունների թեմայով, 3-4 շաբաթյա անվճար, օնլայն դասընթաց !!! 

🔎Դասընթացը նախատեսված է մենեջերների և լրագրողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները մեդիա նախագծերի մոնետիզացիայի և բիզնես գաղափարների փորձարկման ուղղությամբ։ ❗Այն խմբագրությունների համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելու, դրանց ներուժն ու ռիսկերը գնահատելու և այդ հաշվարկների հիման վրա փորձնական բիզնես նախագծեր մշակելու մասին է։

❗Դասընթացը վարելու է մեդիայի խորհրդատու և մեդիա կառավարման մասնագետ Գալինա Մալիշևսկայան։ Նա Deutsche Welle ակադեմիայի սերտիֆիկացված դասընթացավար է՝ մեդիայի կայունության ու փոփոխությունների կառավարման հարցերում։ Ունի մեդիայի կառավարման ավելի քան 20 տարվա և խորհրդատվական աշխատանքի 10 տարվա փորձ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։

❗Դասընթացը սկսվելու է 2026թ-ի փետրվարի վերջին և տևելու է 3-4 շաբաթ։ Դասերը կազմակերպվելու են առցանց, շաբաթական՝ 2 օր, յուրաքանչյուրը՝ 2-3 ժամ տևողությամբ:

❗Դասընթացին կարող եք մասնակցել ոչ միայն անհատապես, այլև փոքր թիմերով (երկուական մասնակից ամեն լրատվամիջոցից)։ Ընդհանուր դասերից բացի՝ կլինեն նաև խորհրդատվական հանդիպումներ յուրաքանչյուր թիմի հետ։ 

❗Դասընթացի արդյունքում լրատվամիջոցի համար բիզնես նախագիծ մշակելը մասնակցության պարտադիր պայման է։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է՝ ըստ հայտերում ներկայացված բիզնես գաղափարների։   

❗Դասընթացի լեզուն ռուսերենն է, անհատական կոնսուլտացիաների լեզուն՝ ռուսերենը կամ անգլերենը՝ ըստ նախընտրության։  

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

🙌 Հարգելի հետեւողներ ջան - տեղեկացնեմ, որ Your Opportunities -ի ամբողջ Տելեգրամյան ցանցը ( այդ թվում 2020 թ.-ի մայիսի 7-ին ( քովիդի կարանտինի օրերին) բացված , հետեւողների շրջանում վերջին տարիներին առավել հայտնի, 22 000+ լսարան ունեցող Գլխավոր ալիքն, ինչպես նաեւ ավելի հետագա տարիներին ստեղծված Career, Professional , Teenage ենթաալիքները ) , այլեւս տեխնիկապես անվերադարձ ջնջել եմ #Արտակ

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։