Թոփ հրապարակումներ

Կոտայքի եւ այլ մարզերի, հատկապես սակավ հնարավորություն ունեցող, 12-17 տարեկան պատանիների համար, լեռնադահուկային անվճար ճամբար Ծաղկաձորում

⏳Վերջնաժամկետը - փետրվարի 15!!! 

📢🇦🇲Կոտայքի եւ այլ մարզերի, հատկապես սակավ հնարավորություն ունեցող, 12-17 տարեկան պատանիների համար, լեռնադահուկային անվճար ճամբար Ծաղկաձորում- փետրվարի 23-27!!! 


📌Մեկնարկում է բարեգործական լեռնադահուկային ճամբարը Ծաղկաձորում 🏔️, որը կազմակերպում է Armenian Ski Mountaineering Federation -ն «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդերի կառավարչի հովանավորությամբ 🤝

🔎Կարող են դիմել👇
▪️ Կոտայքի և այլ մարզերի 12–17տ սպորտային տվյալներով 💪, դահուկային նախասիրություններով 🎿 և բարձր առաջադիմությամբ սովորող աշակերտները
▪️ Նախապատվությունը կտրվի զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ ընտանիքների, ինչպես նաև լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի սպորտային երեխաներին 

🏛️ Մեկնարկը՝ Աբովյանի քաղաքապետարանից
📅 Տևողությունը 5 օր (փետրվարի 23–27/2026թ)
🎿 Վայր՝ «Ծաղկաձորի Ճոպանուղի» հանգստի և ժամանցի համալիր
🏨 Գիշերակաց՝ ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տուն
❗Մասնակիցների թիվը՝ 25 երեխա

❗Կազմակերպիչների նպատակն է Հայաստանում մասսայականացնել լեռնադահուկային սպորտը 🎿, դահուկային լեռնագնացությունը 🏔️ և դահուկավազքը ⛷️, խթանել առողջ ու ակտիվ ապրելակերպը պատանիների շրջանում, ստեղծել հավասար հնարավորություններ բոլորի համար՝ առանց ծնողների կողմից որևէ ներդրման։

💰Ճամբարի բոլոր ծախսերը հոգում է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը:👉 Հայաստանի դահուկային լեռնագնացության ֆեդերացիայի կողմից կկազմակերպվի ամեն ինչ ✅ ներառյալ՝ դասընթացներ, մարզիչներ, հյուրանոց, 3 անգամյա սնունդ, դահուկային մարզագույք և հանդերձանք 🎿, տրանսպորտ։


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

🙌 Հարգելի հետեւողներ ջան - տեղեկացնեմ, որ Your Opportunities -ի ամբողջ Տելեգրամյան ցանցը ( այդ թվում 2020 թ.-ի մայիսի 7-ին ( քովիդի կարանտինի օրերին) բացված , հետեւողների շրջանում վերջին տարիներին առավել հայտնի, 22 000+ լսարան ունեցող Գլխավոր ալիքն, ինչպես նաեւ ավելի հետագա տարիներին ստեղծված Career, Professional , Teenage ենթաալիքները ) , այլեւս տեխնիկապես անվերադարձ ջնջել եմ #Արտակ

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։