⏳Վերջնաժամկետը- փետրվարի 22!!!
📢🇦🇲Գյումրի, Արթիկ, Անի, Գավառ, Արմավիր, Ալավերդի և Վաղարշապատ համայնքներից , 2-3 հոգուց 16-26 տարեկան երիտասարդներից , կազմված թիմերի համար Կլիմայի և բնապահպանության ոլորտում մոնիթորինգի անվճար ծրագիր!!!
🙌Հետաքրքրվա՞ծ եք, թե ինչպես է ձևավորվում բնապահպանական քաղաքականությունը և ինչպես են կլիմայական նպատակները կյանքի կոչվում ազգային ու տեղական մակարդակներում։
📌🇦🇲«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» «EmpowerYouth. Երիտասարդներին հուզող հարցերի շուրջ որոշումների կայացման գործում երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է բաց կանչ՝ կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում մոնիթորինգ իրականացնելու նպատակով ձևավորվող 5 երիտասարդական թիմերի համար։
❗Ծրագիրն առաջարկում է ուսուցում, մենթորություն և քաղաքացիական մոնիթորինգի հնարավորություն՝ պրակտիկ գործիքների և պետական ու տեղական ինքանակառավարման մարմինների հետ անմիջական շփումների միջոցով։
❗Ընտրված թիմերը կմասնակցեն առնվազն 2 դասընթացի՝ առցանց և առերես ձևաչափով, ազգային կլիմայական և բնապահպանական նպատակներ, բնապահպանական գործընթացներում հանրության և երիտասարդների ներգրավման ձևեր, տեղական և պետական իշխանությունների կողմից իրականացվող կանաչ ներդրումների տեսակներ, շրջակա միջավայրի վերլուծության ցուցանիշներ և շահերի պաշտպանություն թեմաներով։
❗Թիմերը կսովորեն և կկիրառեն մոնիթորինգի համար համապատասխան գործիքներ, ինչպիսիք են տեղեկատվության ազատության հարցումները, հանրային քննարկումներին, խորհրդակցություններին ու լսումներին մասնակցությունը, հարցազրույցները, շրջակա միջավայրի պատասխանատու ստորաբաժանումների և ավագանու հետ աշխատանքային հանդիպումները, այցելությունները ծրագրերի իրականացման վայրեր և այլն։
💰Թիմերը կստանան փոքր ֆինանսական աջակցություն՝ կազմակերպչական հարցերի համար (օրինակ՝ տրանսպորտային ծախսեր, գրենական պիտույքներ և այլն)։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment