⏳Վերջնաժամկետը - մարտի 2!!!
📢🇦🇲Գենդերային հավասարության, կանանց իրավունքների կամ ինտերսեկցիոնալ արդարության ոլորտում գործունեություն ծավալող, կանանց կողմից ղեկավարվող նորաստեղծ (1-3 տարի ) ՀՀ ՔՀԿ-ների համար փոքր դրամաշնորհ ( մինչև 1 748 000 ՀՀ դրամ )!!!
📌Նորաստեղծ կանանց կազմակերպությունները կարևոր դեր են խաղում գենդերային հավասարության առաջխաղացման, ներառական մասնակցության և տեղական ժողովրդավարական հաշվետվողականության ապահովման գործում։ Սակայն զարգացող ՔՀԿ-ները հաճախ չունեն հասանելիություն ճկուն, ինստիտուցիոնալ ֆինանսավորմանը, որն անհրաժեշտ է կայուն կառուցվածքներ և ներքին համակարգեր ձևավորելու համար։
📌Այս բացը լրացնելու նպատակով ԿՌԿ-ն մեկնարկում է փոքր ինստիտուցիոնալ աջակցության դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված նոր գրանցված, կանանց կողմից ղեկավարվող և գենդերային հավասարության վրա կենտրոնացած ՔՀԿ-ներին։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment