⏳Վերջնաժամկետը - մարտի 8!!!
📢🇦🇲ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար, ամբողջական փոխհատուցմամբ վեց շաբաթյա վերապատրաստման ծրագիր 🇺🇸ԱՄՆ-ում !!!
📌 Ընդունվում են հայտեր «2026 Ֆուլբրայթ գերազանց ուսուցման եւ նվաճումների» ծրագրով։
❗Ծրագիրը հանրակրթական դպրոցների հայ ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում բարելավելու իրենց հմտությունները, ձեռք բերելու մասնագիտական փորձ և հարստացնելու իրենց գիտելիքները Միացյալ Նահանգների մասին։
📚 ԱՄՆ-ում անցկացվող վեցշաբաթյա այս ծրագիրը կազմակերպվում է ամերիկյան որևէ համալսարանում, որտեղ մասնակիցները հաճախում են սեմինարների, անցկացնում դասալսումներ, ինչպես նաև ներկայացնում իրենց փորձն այդ համալսարանի կամ տեղի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին։
❗❗Ուշադրություն՝ դիմումներն ընդունվում են միայն առցանց տարբերակով։ 👉Կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի և կհանձնեն TOEFL iBT թեստը:
❓ Հարցերի դեպքում գրեք teayerevan@state.gov էլ․ հասցեին։
💰Կազմակերպիչները փոխհատուցում են ճանապարհի եւ կեցության հետ կապված բոլոր ծախսերը։
Post a Comment
Comment