Թոփ հրապարակումներ

Խոցելի խմբերում գտնվող ՀՀ մարզերից կանանց համար բիզնեսի սկսման անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը - նշված չէ- հայտերն այս պահին ընդունվում են!!! 

📢🇦🇲Խոցելի խմբերում գտնվող ՀՀ մարզերից կանանց համար բիզնեսի սկսման անվճար ծրագիր ( դասընթաց, մենթորային աջակցություն, փոքր դրամաշնորհ)!!! 

🙌Երազու՞մ ես սեփական բիզնես ունենալ, բայց չգիտես որտեղից սկսել❓👇

📌🇦🇲Innobiz-ը 🇩🇪GIZ-ի կողմից իրականացվող WoW ծրագրի շրջանակում մեկնարկում է #WoWՀԻՄՔ նախաձեռնությունը, որը նպատակ ունի աջակցել խոցելի իրավիճակում գտնվող կանանց՝ զարգացնելու իրենց ձեռնարկատիրական կարողությունները։ 
❗Ծրագիրը ներառում է բիզնես գիտելիքների փոխանցում, անհատական մենթորություն և մրցութային հիմունքներով տրամադրվող մեկնարկային ֆինանսավորման հնարավորություն՝ սեփական գաղափարը կյանքի կոչելու համար։

🙌Ի՞նչ կստանաս ծրագրից👇
🟣 Ձեռներեցության ամբողջական առցանց դասընթաց հայերեն լեզվով՝ «Զրոյից՝ բիզնես» հարթակում 
🟣 Անհատական մենթորություն փորձառու մասնագետների կողմից
🟣 Բիզնես մոդելի մշակման աջակցություն
🟣 Մինչև 1,5 մլն դրամ մեկնարկային ֆինանսավորման հնարավորություն լավագույն բիզնես գաղափարների համար 

🔎Ո՞վ կարող է մասնակցել👇
❗Հայաստանի բոլոր մարզերից այն կանայք, ովքեր👇
🟪 ունեն հաշմանդամություն կամ քրոնիկ/ծանր առողջական խնդիրներ,
🟪 միայնակ մայրեր կամ խնակալներ են,
🟪 գործազուրկ են կամ ունեն մինչև 200 եվրո միջին ամսական եկամուտ,
🟪 տեղահանված անձիք են,
🟪 ապրում են անկայուն կամ ոչ բավարար բնակարանային պայմաններում,
🟪 ունեն սահմանափակ հասանելիություն կրթական, առողջապահական և այլ սոցիալական ծառայություններին,
🟪 էթնիկական, լեզվական կամ այլ փոքրամասնության ներկայացուցիչ են։


.
.

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

🙌 Հարգելի հետեւողներ ջան - տեղեկացնեմ, որ Your Opportunities -ի ամբողջ Տելեգրամյան ցանցը ( այդ թվում 2020 թ.-ի մայիսի 7-ին ( քովիդի կարանտինի օրերին) բացված , հետեւողների շրջանում վերջին տարիներին առավել հայտնի, 22 000+ լսարան ունեցող Գլխավոր ալիքն, ինչպես նաեւ ավելի հետագա տարիներին ստեղծված Career, Professional , Teenage ենթաալիքները ) , այլեւս տեխնիկապես անվերադարձ ջնջել եմ #Արտակ

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։