⏳Վերջնաժամկետը - փետրվարի 15!!!
📢Առնվազն 3 տարվա փորձառությամբ, 🇦🇲հայ ֆոտոլուսանկարիչների համար, ամբողջական փոխհատուցմամբ, անվճար ռեզիդենցիոն ծրագիր Մարսելում ( 🇫🇷Ֆրանսիա)- ապրիլի 13- հուլիսի 11!!!
📌2015 թ.-ից ի վեր Friche la Belle de Mai-ն (Ֆրիշ լա Բել դը Մե) և Մարոկկոյի ֆրանսիական ինստիտուտը նախաձեռնել են «Résidence Méditerranée» («Կեցարան Միջերկրական ծով») ծրագիրը։ 2017թ․ ծրագրին է միացել Ալժիրի ֆրանսիական ինստիտուտը, 2018-ին՝ Իրանում Ֆրանսիայի դեսպանությունը, 2020-ին՝ Եգիպտոսի ֆրանսիական ինստիտուտը, 2022-ին՝ Երուսաղեմի ֆրանսիական ինստիտուտը և Կամերունի ֆրանսիական ինստիտուտը և 2024 թվականից՝ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը։
👐 Կեցարանի այս ծրագրի նպատակն է Մարսելում հյուրընկալել նորահայտ արվեստագետների Միջերկրական ծովի ողջ շրջակայքից՝ խրախուսելու համար վերջիններիս շարժունությունը։ Ծրագիրն առաջարկում է յուրաքանչյուրի կարիքներին համապատասխանող հետազոտական և ստեղծարար միջավայր, որը հնարավորություն է տալիս զարգացնել մասնակիցների գեղարվեստական
պրակտիկան և (վերա)բացահայտել ֆրանսիական արվեստագիտական
թատերաբեմը։
> Ստեղծագործելու և առերեսվելու տարածք
Յուրաքանչյուր արվեստագետի հասնում է իր նախագծին և ստեղծելիք ձևերին
համապատասխանող ստեղծագործական տարածք։ Կեցարանի ողջ
ընթացքում տրամադրվում է անհատականացված աջակցություն փորձագետ-
խորհրդատուի ներգրավմամբ՝ ստեղծելով քննարկման և «քննադատության»
պահեր, որոնք յուրաքանչյուր ստեղծագործողի խորհելու տեղիք կտան։
> Արվեստանոցները հանրության առջև բացելը, մասնագետների,
արվեստաբանների և լրագրողների հետ հանդիպումները հեռանկարներ ու նոր
համագործակցություններ կբացեն և կապահովեն ընթացիկ աշխատանքների
տեսանելիությունը։
💰Կեցարանի ծրագիրը ներառում է հետևյալ աջակցությունը👇
● Ապրուստի դրամաշնորհ : 38, 80 եվրո /օրական
● Ստեղծագործելու դրամաշնորհ : 1 500 եվրո
● Կացարանի տրամադրում
● Աշխատանքային տարածքի տրամադրում
● Ինքնաթիռի երկկողմանի տոմս
● Մուտքի արտոնագրի վճարներ
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment