⏳Վերջնաժամկետը - փետրվարի 1!!!
📢🇦🇲14-25 տարեկան պատանիների եւ երիտասարդների համար « Ինովարիում» խաղայնացված անվճար ծրագիր!!!
👐Հայաստանում ամենախաղայնացված ծրագիրը՝ «Ինովարիում»-ը, մեկնարկում է
📌Այս ծրագիրը բոլոր այն երիտասարդների համար է, որոնք սիրում են իրենց համայնքը՝ իր բոլոր կողմերով, պատրաստ են առանց նվնվալու զարգացնել այն յուրահատուկ գաղափարներով։ Եթե չգիտեք որ ծայրից սկսել կամ ինչպես, ոնց էլ չլինի ձեր նման մտածող մի քանի ընկեր կունենաք, ում հետ պատրաստ կլինեք անցնել իրական արկածներով👇
⭐ մասնակցելու երկու 4-օրյա կենտրոնացված դասընթացներին Գյումրիում՝ ունենալով անմոռանալի ժամանց մարզերից ձեր հասակակիցների հետ,
⭐ միավորելու երիտասարդներին ու կամավորություն անելու ձեր իսկ համայնքում՝ այն ճանաչելի դարձնելով շատ-շատերի համար,
⭐ պարբերաբար ստանալու առաջադրանքներ եւ դրանց կատարման դիմաց վաստակելու ինոդրամներ, որոնք կկարողանաք փոխանակել տարբեր նվերների հետ,
⭐ ստանալու դրամաշնորհ ձեր ծրագրային գաղափարն իրականացնելու համար՝ աշխատելով փորձառու մասնագետների եւ ձեր համայնքի տարբեր դերակատարների հետ,
⭐ դառնալու ԿԱԶԱ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամ՝ ստանալով հավաստագիր եւ հնարավորություն' մասնակցելու ԿԱԶԱ-յի այլ ծրագրերի:
🔎Մի քանի անհրաժեշտ պայման մասնակցության համար👇
☘️ 2026թ. հունվարի 1-ի դրությամբ 14-25 տարեկան եք,
☘️ ստեղծարար եք և խնդիրների լուծմանը մոտենում եք ոչ ստանդարտ ձևով,
☘️ ունեք 2 ընկեր, ում հետ պատրաստ եք թիմ կազմելով անցնել այս ճամփորդությունը,
☘️ թիմային աշխատող եք և պատասխանատվությունը ձեր երկրորդ անունն է։
ℹ️ Մանրամասները
Հարցերի դեպքում զանգահարել` 041 541 844
Post a Comment
Comment