Թոփ հրապարակումներ

18-30 տարեկան երիտասարդների համար, «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր Բուլղարիայում

⏳Վերջնաժամկետը - հունվարի 31!!! 

📢🇦🇲18-30 տարեկան երիտասարդների համար, «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագիր 🇧🇬Բուլղարիայում - մարտի 3-10!!! 

📌🇦🇲«Միավորող կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մասնակցության հրավեր Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրին՝ «Ժողովրդավարության պաշտպանություն», որը կկայանա 2026 թվականի մարտի 3–10-ը, 🇧🇬Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում։

❗Ծրագրի հիմնական թեման ժողովրդավարությանը սպառնացող ժամանակակից մարտահրավերներն են, ինչպիսիք են՝ ապատեղեկատվությունը, արհեստական բանականությունը և կոռուպցիան։ Մասնակիցները այս թեմաները կուսումնասիրեն ոչ ֆորմալ կրթության մեթոդներով, խաղերի, սիմուլյացիաների և ինտերակտիվ խմբային աշխատանքի միջոցով։

❗Ծրագրի առանցքային բաղադրիչներից է երիտասարդների համար նախատեսված կրթական խաղերի և ուսուցողական գործիքների համատեղ ստեղծումն ու փորձարկումը։ Փորձառական ուսուցման միջոցով մասնակիցները կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը, մեդիագրագիտությունը, թիմային աշխատանքի և քաղաքացիական պատասխանատվության հմտությունները։

💰Ճանապարհածախսը, կացությունը և սնունդը ապահովվում են Erasmus+ ծրագրի կանոններին համապատասխան

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

🙌 Հարգելի հետեւողներ ջան - տեղեկացնեմ, որ Your Opportunities -ի ամբողջ Տելեգրամյան ցանցը ( այդ թվում 2020 թ.-ի մայիսի 7-ին ( քովիդի կարանտինի օրերին) բացված , հետեւողների շրջանում վերջին տարիներին առավել հայտնի, 22 000+ լսարան ունեցող Գլխավոր ալիքն, ինչպես նաեւ ավելի հետագա տարիներին ստեղծված Career, Professional , Teenage ենթաալիքները ) , այլեւս տեխնիկապես անվերադարձ ջնջել եմ #Արտակ

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։