⏳Վերջնաժամկետը ` փետրվարի 10!!!
📢🇦🇲 15-18 տարեկան պատանիների համար, «Կինոդպրոց առանց սահմանների» անվճար կրթական ծրագիր !!!
📌 🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2026 թվականի փետրվարի 16-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը:
❗Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ):
❗«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել պատանիներիև երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ոլորտի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսեր մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway և այլ) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր:
❗Ծրագրի շրջանակում տեղի կունենան ուսուցում, պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմի հետ, AI –ի միջոցով ավարտական համատեղ ֆիլմերի ստեղծում:
🔎Դասընթացներին կարող են մասնակցել 15-18 տարեկան անձինք:
📝Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է 2026 թ․ փետրվարի 10-ը ներառյալ «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի ֆեյսբուքյան էջին ուղարկել մասնակցության հայտ՝ նշելով մասնակցի անուն-ազգանունը, հեռախոսահամարը: Մասնակիցների հետ կապը կհաստատվի հետադարձ հաղորդագրությամբ: Ծրագրի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա 2026թ. փետրվարի 14-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ հարկում՝ «Անրի Վեռնոյ» կինոսրահում (հասցե՝ Ամիրյան 26):
❗Դասընթացները կիրականացվեն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
❗Դասընթացի տևողությունը մեկուկես ամիս է:
🎓Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է մասնակցության հավաստագիր:
❓Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել +374 55-189-475 հեռախոսահամարին կամ գրել https://surl.li/nlzkfn ծրագրի ֆեյսբուքյան էջին:
Post a Comment
Comment