Թոփ հրապարակումներ

18+ հետաքրքրված անձանց համար, Զբոսաշրջության բնագավառում անվճար դպրոց Երեւանում


⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 10 !!! 

📢 18+ հետաքրքրված անձանց համար, 🇦🇲Զբոսաշրջության բնագավառում անվճար դպրոց Երեւանում!!! 

🙌«Կանչ » արշավային ընկերությունը մեկնարկել է «Կանչ դպրոց 2026-ի» հայտագրումը:

📌«Կանչ դպրոցը» սոցիալական նախագիծ է, որը հնարավորություն է տալիս եռանդուն և բանիմաց երիտասարդներին ստանալ զբոսավարին հատուկ հմտություններ և համապատասխան գիտելիքներ՝ բացառապես անվճար💥:

❗«Կանչ դպրոց 2026-ը» թվով վեցերորդ դասընթացն է. մինչ այս ուսումնառություն են ստացել մոտ 200 ուսանողներ։
👉Լավագույն շրջանավարտները ապահովվել են աշխատանքով կազմակերպիչների կողմից:

❗Դասընթացի ընթացքում տարբեր համալսարանների դասախոսների, Մատենադարանի գիտաշխատողների, ոլորտի գիտակների կողմից ուսուցանվում են հետևյալ առարկաները👇
• Հայաստանի աշխարհագրություն
• Հայոց պատմություն
• Հայ մշակույթի պատմություն
• Հայկական ճարտարապետություն
• Կրոնագիտություն
• Զբոսավարի էթիկա
• Զբոսաշրջության տեսություն
• Առաջին օգնություն
• Մեդիագրագիտություն
❗Կազմակերպվում են նաև գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում այցելում են տարբեր պատմամշակութային կոթողներ՝ ամրապնդելու տեսական դասերի ընթացքում ստացած գիտելիքները։ 

📍Դասընթացն անցկացվելու է օֆլայն տարբերակով, ԵՐԵՎԱՆՈՒՄ։

🗓️Դասերի մեկնարկը կլինի փետրվարի առաջին կեսին։ 
🎓Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցը կստանա ավարտական վկայական:

❗Մասնակիցների ընտրության առաջին փուլը լինելու է հայտերի, երկրորդ փուլը` հարցազրույցի հիման վրա։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post