⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 27!!!
📢💰Դրամաշնորհ - 🇦🇲ՀՀ-ում գրանցված լրատվամիջոցների համար!!!
📌🇦🇲Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է բովանդակության ստեղծման և ռազմավարական զարգացման դրամաշնորհների մրցույթ լրատվամիջոցների համար` խթանելու հասարակական հետաքրքրություն ունեցող թեմաների քննարկումը և ամրապնդելու հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների կայունությունն ու կենսունակությունը։
❗Ստեղծվող լրագրողական նյութերը պիտի միտված լինեն լրացնելու տեղեկատվական բացերը և լսարանին ապահովելու խորքային վերլուծությամբ, փաստահեն ու տվյալահեն վստահելի տեղեկատվությամբ, որ կօգնի մարդկանց տեղեկացված որոշումներ կայացնել հաշվի առնելով այդ թվում 2026թ․ խորհրդարանական ընտրություններին նախորդող կարևոր փուլը։
❗Դրամաշնորհային նախագծերի շրջանակում ստեղծվող բովանդակությունը ժանրերի և ֆորմատների լայն ցանկ է ենթադրում՝ լուծումների լրագրություն, հետաքննություններ, մարդկային պատմություններ, հատուկ ռեպորտաժներ, կարճ տեսանյութեր սոցիալական ցանցերի համար (reels), մուլտիմեդիա ձևաչափեր և այլն։ Լրատվամիջոցները կարող են դիմել ինչպես իրենց արդեն կայացած ձևաչափը շարունակելու և բարելավելու, այնպես էլ նոր թեմատիկ շարքի ֆինանսավորման համար։ Առաջարկվող բովանդակության կոնցեպտը պետք է լինի մանրամասն մշակված, հստակ, իրագործելի և չափելի։
❗Միաժամանակ, գովազդային շուկայի փոխակերպումների ու մեդիայի ֆինանսավորման սղության պայմաններում, լրատվամիջոցների երկարաժամկետ կայունությունն ապահովելու համար, մրցույթը հնարավորություն է տալիս տրամադրվող ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ ուսումնասիրել և փորձարկել նորարարական բիզնես լուծումներ ու մոնետիզացիայի մեխանիզմներ՝ ձգտելով հասնել ֆինանսական աղբյուրների բազմազանության։
🙌Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է երկու լոտով👇
👉1) Բովանդակության ստեղծում և բիզնես զարգացում
👉2) Ռազմավարական նշանակություն ունեցող բովանդակության ստեղծում։
🔎Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված անկուսակցական ու անկողմնակալ բոլոր լրատվամիջոցները, որոնք ոչ միայն կարևորում են որակյալ, պատասխանատու, վստահելի, հանրային նշանակություն ունեցող և էթիկական նորմերին համապատասխան բովանդակությունը, այլև ձգտում են ֆինանսական կայունության, հետաքրքրված են զարգացնելու բիզնես մոդելներ ու կիրառելու բովանդակության մոնետիզացիայի ժամանակակից գործիքներ։ 👉Դիմորդները պետք է միացած լինեն ինքնակարգավորման որևէ նախաձեռնության կամ ունենան էթիկայի կանոնագիր և դրա կիրառման կանոնակարգը։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment