Թոփ հրապարակումներ

18+ երիտասարդական աշխատողների, երիտասարդ առաջնորդների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար , գլոբալ հիմնախնդիրների եւ երիտասարդական աշխատանքի թեմայով ,Էրազմուս+ ծրագիր Չեխիայում եւ Վրաստանում

⏳Վերջնաժամկետը - հոկտեմբերի 29!!! 

📢🇦🇲18+ երիտասարդական աշխատողների, երիտասարդ առաջնորդների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար , գլոբալ հիմնախնդիրների եւ երիտասարդական աշխատանքի թեմայով ,Էրազմուս+ ծրագիր 🇨🇿Չեխիայում եւ 🇬🇪Վրաստանում !!!

📌ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ բարելավել երիտասարդական աշխատողների կարողությունները՝ ներառական, գիտակից և որակյալ երիտասարդական աշխատանքի միջոցով արդյունավետորեն լուծելու սոցիալ-քաղաքական և այլ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են անհավասարությունը, կլիմայական փոփոխությունները, միգրացիան և ժամանակակից աշխարհում տիրող հակամարտությունները։

🙌Ծրագրի փուլերը👇
👉1-ԻՆ ՓՈՒԼ՝ Ուսումնական այց
ՎԱՅՐԸ՝ Օլոմուց, Չեխիա
ՕՐԵՐԸ՝ 30 հունվար – 05 փետրվար 2026 թ․  
👉2-ՐԴ ՓՈՒԼ՝ Դասընթաց
ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ մայիս 2026 թ․ (օրերը ենթակա են հաստատման)

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը փոխհատուցում ճանապարհածախսը։ ❗Առկա է մասնակցության վճար ( 20 եվրո):


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post