⏳Վերջնաժամկետը - վաղը - հոկտեմբերի 12 ( Ազգային հեքեթոնի համար) եւ հոկտեմբերի 19 ( Շիրակի մարզային հեքեթոնի համար)!!!
📢🇦🇲18+ երիտասարդների, ուսանողների եւ ձեռներեցությամբ հետաքրքրված այլ անձանց համար Ազգային հեքեթոն ԵՊՀ-ում ( Երեւան )- հոկտեմբերի 18-19ը եւ մարզային հեքեթոն Գյումրիում - հոկտեմբերի 25-26!!!
👉1) Ազգային հեքեթոն ԵՊՀ-ում - հոկտեմբերի 18-19!!!
🙌Three4ResilientArmenia Գաղափարատոնը վերադառնում է՝ այս անգամ ավելի լայն և ազգային ձևաչափով։
📌Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու ԵՊՀ Բիզնես Ինկուբատորի հետ համագործակցությամբ Հայկական Կարիտասը, ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը և Իմփաքթ Հաբ Երևանը հրավիրում են թիրախային խմբերին, ուսանողներին և երիտասարդներին մասնակցելու երկօրյա գաղափարատոն միջոցառմանը։
🎉Միջոցառման ընթացքում դուք կսովորեք գեներացնել գրագետ ու կենսունակ բիզնես գաղափարներ, կծանոթանաք բիզնես գաղափարների գեներացման գործիքակազմին և հնարավորություն կունենաք աշխատելու ոլորտի լավագույն փորձագետների հետ:
🟩Գաղափարատոնի հիմնական նպատակն է՝ խթանել ձեռնարկատիրական մտածողությունը, օգնել մասնակիցներին հայտնաբերել իրենց բիզնես ներուժը և տրամադրել գործիքակազմ, որը կօգնի գաղափարը վերածել իրական բիզնեսի։
📅 «Ազգային Գաղափարատոն ԵՊՀ 2025»-ը անց է կացվելու Երևանում, ս.թ. հոկտեմբերի 18-19՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շենքում (6-րդ մասնաշենք)։
❓ Ի՞նչ է Գաղափարատոնը👇
👉Այն բիզնես գաղափարների գեներացման երկօրյա միջոցառում է, որը համատեղում է ուսուցողական, թիմային աշխատանքային և խաղային բաղադրիչներ՝ նպաստելով ստեղծագործական մտածողության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։
❗Մասնակիցները👇
- Սովորում են, թե ինչպես գեներացնել գրագետ և կենսունակ բիզնես գաղափարներ։
- Սովորում են «Բիզնես գաղափարների գեներացման ճանապարհային քարտեզ» գործիքակազմը և ինքնագնահատման ու վավերացման լրացուցիչ գործիքները։
- Բացահայտում են իրենց ձեռնարկատիրական ունակությունները և զարգացնում թիմային աշխատանքի հմտությունները՝ գործնական խմբային աշխատանքների միջոցով։
- Թիմերում կատարում են դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակցի հմտություններն ու անհատական ուժեղ կողմերը։
- Ծանոթանում և աշխատում են ոլորտի լավագույն փորձագետների հետ՝ ստեղծելով կապեր և ձեռք բերելով մենթորներ։
- Ձեռք են բերում հնարավորություն՝ դիմելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Արմենիայի գործող ծրագրերին։
🔎Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, այդ թվում👇
- Լեռնային Ղարաբաղից 2020 և 2023 թթ. տեղահանվածներ
2020 թ. պատերազմի մասնակիցներ, տուժածներ/վիրավորներ
- Հյուրընկալող համայնքներում բնակվող տեղացիներ
- Ուսանողներ և երիտասարդներ
- Ձեռներեցությամբ հետաքրքրված անձինք
ℹ️ Մանրամասները
👉 2) Մարզային հեքեթոն Գյումրիում - հոկտեմբերի 25-26!!!
📢 Հայկական Կարիտասը, ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը և Իմփաքթ Հաբ Երևանը հրավիրում են թիրախային խմբերին, ուսանողներին և երիտասարդներին մասնակցելու Գաղափարատոն միջոցառմանը։
💡 Միջոցառման ընթացքում դուք կծանոթանաք բիզնես գաղափարների գեներացման գործիքակազմին և հնարավորություն կունենաք աշխատելու ոլորտի լավագույն փորձագետների հետ՝ ձեր բիզնես գաղափարները դարձնելու ավելի կենսունակ, գրագետ և իրագործելի։
🎯 Գաղափարատոնի հիմնական նպատակն է՝ խթանել ձեռնարկատիրական մտածողությունը, օգնել մասնակիցներին հայտնաբերել իրենց բիզնես ներուժը և տրամադրել գործիքակազմ, որը կօգնի գաղափարը վերածել իրական բիզնեսի։
📍 «Մարզային Գաղափարատոն Շիրակ 2025»-ը անց է կացվելու Գյումրիում, ս.թ. հոկտեմբերի 25-26՝ Իմփաքթ Հաբ Գյումրիում։
🎉Այն բիզնես գաղափարների գեներացման երկօրյա միջոցառում է, որը համատեղում է ուսուցողական, թիմային աշխատանքային և խաղային բաղադրիչներ՝ նպաստելով ստեղծագործական մտածողության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։
👥 Մասնակիցները👇
◾Սովորում են, թե ինչպես գեներացնել գրագետ և կենսունակ բիզնես գաղափարներ։
◾Սովորում են «Բիզնես գաղափարների գեներացման ճանապարհային քարտեզ» գործիքակազմը և ինքնագնահատման ու վավերացման լրացուցիչ գործիքները։
◾Բացահայտում են իրենց ձեռնարկատիրական ունակությունները և զարգացնում թիմային աշխատանքի հմտությունները՝ գործնական խմբային աշխատանքների միջոցով։
◾Թիմերում կատարում են դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակցի հմտություններն ու անհատական ուժեղ կողմերը։
◾Ծանոթանում և աշխատում են ոլորտի լավագույն փորձագետների հետ՝ ստեղծելով կապեր և ձեռք բերելով մենթորներ։
◾Ձեռք են բերում հնարավորություն՝ դիմելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Արմենիայի գործող ծրագրերին։
🔎Միջոցառմանը կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, այդ թվում👇
◾Լեռնային Ղարաբաղից 2020 և 2023 թթ. տեղահանվածներ
◾2020 թ. պատերազմի մասնակիցներ, տուժածներ/վիրավորներ
◾Հյուրընկալող համայնքներում բնակվող տեղացիներ
◾Ուսանողներ և երիտասարդներ
◾Ձեռներեցությամբ հետաքրքրված անձինք
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment