⏳Վերջնաժամկետը- հոկտեմբերի 20!!!
📢🇦🇲18-30 տարեկան երիտասարդների համար, ակտիվ քաղաքացիության ու ներառականության թեմաներով, Էրազմուս+ փոխանակման ծրագիր 🇭🇷Խորվաթիայում - նոյեմբերի 21-29!!!
📌Միացի՛ր 🇦🇲«Միավորող Կամուրջ» սոցիալական ՀԿ-ին և երիտասարդներին Խորվաթիայից, Հայաստանից, Պորտուգալիայից, Իտալիայից, Վրաստանից և Սերբիայից՝ մասնակցելու Erasmus+ ծրագրի երիտասարդական փոխանակմանը, որը նվիրված է ակտիվ քաղաքացիությանը, ներառականությանը և մասնակցությանը։
🎉 Ինչ կստանաս ծրագրից👇
✅ Խորացված գիտելիքներ ակտիվ քաղաքացիության և ժողովրդավարական մասնակցության մասին
✅ Մշակութային փոխանակման և սովորելու հնարավորություններ
✅ Գործնական փորձ համայնքային ներգրավվածության մեջ
✅ Անհատական հմտությունների, թիմային աշխատանքի և առաջնորդության զարգացում
✅ Եվրոպացի հասակակիցների հզոր ցանց
🙌9 ոգեշնչող օրերի ընթացքում 36 մասնակիցներ կսովորեն ոչ ֆորմալ կրթության, վարժանքների, բանավեճերի, սիմուլյացիաների և համայնքային գործունեությունների միջոցով՝ զարգացնելով կարևոր հմտություններ՝ դառնալու փոփոխությունների նախաձեռնողներ իրենց համայնքներում։
💰Կեցության եւ ճանապարհի ծախսերը փոխհատուցվում են։ ❗Առկա է 20 000 դրամ մասնակցության վճար։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment