⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 19!!!
📢 🇦🇲ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈԻԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԼՈՌՈւ, ՇԻՐԱԿԻ և ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
📌ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փնտրում է անձանց, ովքեր ցանկանում են դառնալ ձեռնարկատիրական հմտությունների դասընթացավարներ և միանալ պատերազմից տուժած, երիտասարդ ու միջին տարիքի (20–60 տարեկան) գործազուրկ անձանց աջակցման ծրագրին։
❗Ծրագիրն ուղղված է նորարար գաղափարների կյանքի կոչմանը և կայուն եկամտաբեր գործունեության ստեղծմանը Արագածոտն, Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերում։
❗Ծրագրի շրջանակներում Կլոր սեղան հիմնադրամը կազմակերպում է ձեռնարկատիրական ոլորտում դասընթացավարների վերապատրաստում ( T O T ) ։ 👉Վերապատրաստում անցած և որակավորում ստացած մասնակիցները կմիանան ծրագրին որպես ձեռնարկատիրական հմտությունների դասընթացավարի օգնականներ և դասընթացավարներ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կիրականացնեն ֆինանսավորում ստացած անձանց մենթորություն և ծրագրերի մոնիթորինգ:
📜Պարտականություններ՝
📝Մասնակցել Կլոր սեղանի կողմից կազմակերպված բիզնես դասընթացավարի վերապատրաստման դասընթացներին,
📝Կազմակերպել դասընթացի տեղեկատվական օր և մասնակիցների ընտրություն,
📝 Իրականացնել դասընթացները և աջակցել մասնակիցներին ծրագրերի մշակման ընթացքում,
📝Կատարել տնայցեր՝ բիզնեսի պայմաններին ծանոթանալու նպատակով,
📝Մասնակցել բիզնես պլանների մրցույթին որպես հանձնաժողովի անդամ,
📝 Տրամադրել խորհրդատվություն և քոուչինգ,
📝Վերանայել ներկայացված ծրագրերը,
📝Վերահսկել ծրագրերի իրականացումը,
📝Ստեղծել կապ գործատուների հետ և միջնորդել շահառուներին զբաղվածության համար,
📝Իրականացնել ռեսուրսների քարտեզագրում, ստեղծել կապեր նմանատիպ ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունների հետ և փնտրել համագործակցության հնարավորություններ,
📝 Ներկայացնել հաշվետվություններ ՀԿՍ-ին ծրագրի ընթացքի վերաբերյալ։
📝Դիմելու ձևը՝
👉Խնդրում են ուղարկել Ձեր ռեզյումեն և մոտիվացիոն նամակը anahit.terzikyan@gmail.com էլ. փոստի հասցեին՝ մինչև ս․թ․ սեպտեմբերի 19, ժամը 12:00։ Նամակի վերնագրում պարտադիր նշեք այն մարզը, որի համար դիմում եք։
❗Առանց մոտիվացիոն նամակի ուղարկված դիմումները չեն դիտարկվի։
❗Մոտիվացիոն նամակում խնդրում են անդրադառնալ հետևյալ հարցերին👇
✔️Ինչո՞ւ որոշեցիք դիմել այս ծրագրին։
✔️Որո՞նք են Ձեր անձնական կամ մասնագիտական շարժառիթները՝ դասընթացավար դառնալու և Ձեր գիտելիքները կիսելու համար։
✔️Ի՞նչ ներդրում եք պատկերացնում Ձեր կողմից ի նպաստ ծրագրի հաջողության։
☎️Հետադարձ կապ կհաստատվի միայն այն թեկնածուների հետ, ովքեր կհաղթահարեն առաջին փուլը։
Post a Comment
Comment