Թոփ հրապարակումներ

Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի 14-18 տարեկան պատանիների համար ԱԲ-ի թեմայով անվճար դասընթաց

⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 28!!! 

📢🇦🇲Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի 14-18 տարեկան պատանիների համար ԱԲ-ի թեմայով անվճար դասընթաց!!! 

🤖 Արհեստական բանականությունն (AI) արդեն մեր կյանքում է․ պատրա՞ստ ես այն կիրառել սովորելու, ստեղծելու ու մտածելու ընթացքում։

📌AI4ALL-youth chapter նախաձեռնությունը մեկնարկում է Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի 14-18 տարեկանների համար։ Սա բացառիկ և ԱՆՎՃԱՐ հնարավորություն է սովորելու AI-ը կիրառել ամենօրյա կյանքում․

🌟 Ինչ է քեզ սպասվում👇
● Կսովորես` ինչ է արհեստական բանականությունն իրականում
● Կկարողանաս կիրառել AI գործիքներ՝ ինֆորմացիա որոնելու, վերլուծելու, պատկերավորելու ու ներկայացնելու համար
● Կզարգացնես քո քննադատական և ստեղծագործական մտածողությունը
● Կստեղծես քո սեփական հետազոտությունը՝ քեզ հետաքրքրող թեմայով 🚀

📚 Դասընթացները կառուցված են մոդուլներով👇
  ✔ Հետազոտական աշխատանքի հիմունքներ
  ✔ Քննադատական մտածողություն
  ✔ Ստեղծագործական մտածողություն
  ✔ Արհեստական բանականության հիմունքներ
  ✔ ԱԲ գործիքներ հետազոտության համար և էթիկա
❗Յուրաքանչյուր մոդուլի ընթացքում քեզ սպասվում են գործնական առաջադրանքներ, իսկ ծրագրի վերջում կներկայացնես քո ստեղծած նախագիծը՝ արհեստական բանականության գործիքներով։

  

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված