Թոփ հրապարակումներ

Մարդու իրավունքների տուն Երևանը փնտրում է ծրագրի համակարգող

⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 24!!! 

📢🇦🇲Մարդու իրավունքների տուն Երևանը փնտրում է ծրագրի համակարգող


Աշխատանքի տևողությունը՝ 1 տարի
Աշխատանքի սկիզբը՝ սեպտեմբեր, 2025 թ.
Դրույքը՝ կես դրույք (սեպտեմբերից դեկտեմբեր), լրիվ դրույք (դեկտեմբերից հետո)
Վայրը` Երևան

🟨Մարդու իրավունքների տուն Երևանը փնտրում է ծրագրի համակարգող։ Ծրագրի նպատակն է զորեղացնել հայաստանյան քաղհասարակության դիմակայունությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ծրագրի հիմնական իրականացնողը Մարդու իրավունքների տուն Երևանն է՝ համագործակցությամբ Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամի (Լեհաստան) և Սապարի հասարակական կազմակերպության (Վրաստան) հետ։

Աշխատանքային պարտականություններ

- Պլանավորել, համակարգել և վերահսկել ծրագրի ողջ ընթացքը,
- Մշակել ծրագրի գնահատման համակարգ և քննարկել այն ծրագրի գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ,
- Կառավարել ծրագրի բյուջեն և աշխատանքային ժամանակացույցը,
- Ապահովել ծրագրային բոլոր բաղադրիչների սահուն իրականացումը,
- Ապահովել ծրագրի տեսանելիությունը,
- Ապահովել տարբեր դերակատարների հետ համագործակցությունների ստեղծումն ու զարգացումը,
- Պատրաստել ծրագրի ընթացիկ և վերջնական հաշվետվություններ,
- Իրականացնել այլ առաջադրանքներ, որոնք առնչվում են ընդհանուր ծրագրի իրականացմանը,
- Մասնակցել ծրագրին և Մարդու իրավունքների տուն Երևանի գործունեությանն առնչվող աշխատանքային այլ հանդիպումների, միջոցառումների, դասընթացների,
- 2025 թ. դեկտեմբերից համակարգել Մարդու իրավունքների տուն Երևանի գործունեությունը։

Որակավորումներ

1. Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման պաշտոնում։
2. Լավ կազմակերպչական հմտություններ, մանրուքների հանդեպ ուշադրություն և միաժամանակ մի քանի առաջադրանքներ իրականացնելու ունակություն:
3. Միջոցառումների կազմակերպման և իրականացման հմտություններ։
4. Գերազանց հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքում համագործակցային մոտեցում:
5. Համակարգչային ծրագրերի, ներառյալ՝ Microsoft Office Suite-ի (Word, Excel, PowerPoint) և ծրագրերի կառավարման ծրագրային ապահովման տիրապետում: 
6. Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։


Դիմելու համար թարմացված ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ ուղարկել info@hrhyerevan.org էլ. հասցեին՝ վերնագիրը նշելով «ծրագրի համակարգող»։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված