Թոփ հրապարակումներ

«Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ին անհրաժեշտ են պետական գնումների ոլորտի վերահսկողությամբ հետաքրքրված երիտասարդ կամավորներ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում կնքված պայմանագրերի հանրային վերահսկողություն իրականացնելու համար

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 31!!! 

📢🇦🇲«Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ին անհրաժեշտ են պետական գնումների ոլորտի վերահսկողությամբ հետաքրքրված երիտասարդ կամավորներ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում կնքված պայմանագրերի հանրային վերահսկողություն իրականացնելու համար!!! 

🔎Ծրագրին կարող են դիմել իրավաբանության, քաղաքաշինության, շինարարատեխնիկական, աուդիտորական, տնտեսագիտական, ապրանքագիտական, շուկայագիտական, փորձագիտական և հարակից այլ ոլորտների ուսանողներ, ինչպես նաև մեր երկրի զարգացմամբ հետաքրքրված այլ մասնագետներ։

❗Կազմակերպությունը նաև հոգալու է ընտրված կամավորների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը՝ սեմինարների և պայմանագրերի հսկողությանն անմիջական մասնակցություն ապահովելու միջոցով։

❗Ծրագրի շրջանակներում կատարելու ենք այցելություններ տարբեր պետական մարմիններ և այլ կառույցներ, մասնակցելու ենք պայմանագրերի արդյունքի ընդունման գործընթացին, այցելելու ենք շինարարական հրապարակներ, արձանագրելու ենք հայտնաբերած խախտումները, նպաստելու ենք կոռուպցիայի կանխարգելմանն ու պետական ինստիտուտների կայացմանը, ինչպես նաև իրականացնելու ենք օրենքով սահմանված այլ գործառույթներ։

📆Ծրագրի տևողությունը՝ նախնական 6 ամիս։ 
❗Կամավորների զբաղվածությունը՝ ըստ բանավոր համաձայնեցման՝ կամավորի հիմնական ուսումնական պրոցեսի և/կամ աշխատանքային ծանրաբեռնվածության հաշվառմամբ։

🎓Ծրագրի ավարտին ակտիվ մասնակցություն ունեցած կամավորներին կտրվեն վկայականներ, ցանկության դեպքում՝ նաև կատարված կամավորական աշխատանքի վերաբերյալ բնութագրեր /բացվածք՝ ներառյալ ներգրավվածության ժամաքանակը/։ 

❗Կամավորներին ներկայացվող պահանջներն են👇
- ՀՀ պետական ինստիտուտների զարգացմանը նպաստելու ցանկություն ու պատրաստակամություն, 
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի և հարակից այլ իրավական ակտերի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու և ոլորտի մասնագետ դառնալու ցանկություն ու պատրաստակամություն, 
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում, բարեխղճություն, պոզիտիվ տրամադրվածություն։

📝 Ծրագրի մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է Ձեր ինքնակենսագրականներն ուղարկել info@houseofjustice.org էլ․փոստին։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված