Թոփ հրապարակումներ

«Դեպի Ջերմուկ 2025 «Ինքնության պայքար» միջմարզային երիտասարդական անվճար միջոցառում Ջերմուկ քաղաքում - օգոստոսի 12-ին ( նաեւ փոքր դրամաշնորհ )

📢🇦🇲«Դեպի Ջերմուկ 2025 «Ինքնության պայքար» միջմարզային երիտասարդական անվճար միջոցառում Ջերմուկ քաղաքում - օգոստոսի 12-ին ( նաեւ փոքր դրամաշնորհ ) !!! 

1️⃣2️⃣ Օգոստոսի 12-ին տեղի է ունենալու երկար սպասված «Դեպի Ջերմուկ 2025 «Ինքնության պայքար» միջմարզային երիտասարդական մեծ միջոցառումը, որտեղ մեկ հարկի տակ է հավաքելու Հայաստանում մշակույթով հետաքրքրված երիտասարդներին և մշակութային գործիչներին։

🇦🇲 Միջոցառման նպատակն է ավելի մոտեցնելու բոլորիս ազգային մշակույթին՝ պարին, արվեստին, ձեռագործությանը, տարազին և զարդանախշերին։ Այս ամենի լավ իմացությունն ու տարածումը կլինի մեր կարևոր ներդրումը ազգապահպանության հարցում։ 

🇦🇲 Դեպի Ջերմուկ 2025-ը Ձեզ կտա👇
🔸ազգային մշակույթը բացահայտելու և վերաիմաստավորելու եզակի հնարավորություն
🔸կսովորեք հայկական պար, կուսումնասիրեք արվեստը և ձեռագործությունը՝ ներկայացված ճիշտ ժամանակակից ձևով
🔸կսովորեք տարբերակել և գնահատել մեր ազգային տարազն ու հայկական զարդանախշերը՝ հասկանալով դրանց խորհուրդը և տեղը մեր ինքնության մեջ
🔸կամրապնդեք կապերը Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդների միջև

📍Միացի՛ր Դեպի Ջերմուկ 2025-ին, որտեղ մշակույթը դառնում է շարժիչ ուժ, իսկ երիտասարդները՝ նրա կրողը։

💡 Մասնակցել կարող են 14 տարեկանը լրացած բոլոր այն երիտասարդները, նախաձեռնող խմբերը և երիտասարդական կենտրոնները, ովքեր ցանկանում են՝
🔹 սերմանել և տարածել ազգային մշակույթը,
🔹 բացահայտել իրենց ստեղծագործ ներուժը,
🔹 հանդիպել այլ մարզերի ակտիվ երիտասարդների հետ,
🔹 դառնալ հայրենիքի և ազգապահպանության շարժիչ ուժ։

🫵🏻 Այսպիսով կսպասեն Ձեզ`
1️⃣2️⃣ Օգոստոսի 12-ին,
⏱️ Ժամը` 10:00-ից,
🦌 Ջերմուկում


📞 Գրանցումը կհամարվի հաստատված զանգ ստանալու դեպքում։
☎️ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` +374 77 388 548

💰 Ինչպես արդեն նախորդ տարիներին, այս տարի ևս հայտարարում են դրամաշնորհային մրցույթ՝ «Ինքնության հետքերով»։ Դրամաշնորհի նպատակն է նոր շունչ հաղորդել մշակույթին ձեր համայնքում։

🎉 Եվ այսպե՜ս, հերթը քոնն է ներկայացնելու մշակութային ծրագիր և միգուցե դու դառնաս այն հաջողակը, ով ևս մեկ քայլով կմոտենա մշակույթին ու կդառնա դրա կրողը և շարունակողը։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված