Թոփ հրապարակումներ

Հատկապես Արցախից տեղահանված, բայց նաեւ ամբողջ Հայաստանից, 15-29 տարեկան պատանիների և երիտասարդների համար անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 13!!! 

📢🇦🇲Հատկապես Արցախից տեղահանված, բայց նաեւ ամբողջ Հայաստանից, 15-29 տարեկան պատանիների և երիտասարդների համար անվճար ծրագիր!!! 

🎉Դու երիտասարդ ես, ով ունի ստեղծագործական հմտություններ, թե պարզապես սիրում ես ստեղծել հետաքրքիր բովանդակություն ու երազում ես սոցիալական փոփոխությունների մասին։ 

✅ Եթե այո, ապա մեր նոր «Ստեղծագործի՛ր հանուն փոփոխության» երիտասարդական ծրագիրը հենց քեզ համար է։

❗Եթե սովորում կամ աշխատում ես նկարչության, անիմացիայի, վիդեոյի, լուսանկարչության կամ այլ ստեղծագործական ոլորտում կամ ունես հետաքրքիր գաղափարներ, որոնք դեռ չես իրագործել: Եթե ուզում ես բարձրացնել մշակութային ժառանգության պահպանման կամ սոցիալական խնդիրներ, որոնք նկատում ու կարևորում ես, ապա դիմիր այս ծրագրին՝ դառնալու 30 մասնակիցներից մեկը։

🔎 Ծրագիրը բաց է 15-ից 29 տարեկան, Հայաստանում բնակվող երիտասարդների համար, բայց հատուկ նախապատվություն է տրվելու Արցախից բռնի տեղահանվածներին: ❗Ծրագիրն ունի լայն թեմատիկ ծածկույթ, սակայն Արցախի մշակութային ժառանգության պահպանումը և խթանումը լինելու է ծրագրի հիմնական առաջնահերթություններից մեկը: 

🌱🌳 «Ստեղծագործի՛ր հանուն փոփոխության» երկարաժամկետ ծրագիրը կընձեռի բացառիկ հնարավորություն՝
   • համագործակցելու Հայաստանի առաջատար կրթական ու մշակութային ոլորտի փորձագետների ու ստեղծագործողների հետ,
   • մասնակցելու 3 դեմառդեմ և բազմաթիվ առցանց դասընթացների,
   • ստանալու անհատական և թիմային փորձագիտական և մենթորային աջակցություն,
   • ստեղծելու նորարարական անհատական պրոդուկտներ,
   • իրականացնելու մարզային աշխատարաններ Հայաստանի տարբեր համայնքներում՝ խնդիրներ բարձրաձայնելու և լուծելու համար:

✨ Մասնակիցները ողջ կրթական գործընթացը կանցնեն խաղայնացված մեթոդաբանությամբ (gamification)։

📆Ծրագրի տևողությունը` 2025-ի հուլիսից - 2026 -ի ապրիլ։ 🆓Մասնակցությունն` անվճար։


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված