Թոփ հրապարակումներ

Բակալավրիատի բարձր կուրսերի եւ մագիստրատուրայի գիտական բնագավառներից ուսանողների համար տեղական պրակտիկայի ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` մայիսի 5!!! 

📢🇦🇲Բակալավրիատի բարձր կուրսերի եւ մագիստրատուրայի գիտական բնագավառներից ուսանողների համար տեղական պրակտիկայի ծրագիր!!! 

📌Ծրագիրն իրականացվում է «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» (CSIE) հիմնադրամի աջակցությամբ։

🚀 CSIE հիմնադրամը հրավիրում է ուսանողների՝ գիտահետազոտական աշխատանքներում ներգրավման և մասնագիտական ու գիտատեխնիկական հմտությունների զարգացման նպատակով։

📌Ծրագրի շրջանակներում ուսանողները կներգրավվեն գիտահետազոտական նախագծերում, կկատարեն իրենց առաջին քայլերը դեպի գիտություն, կլուծեն տարաբնույթ գործնական խնդիրներ։ Նրանք ձեռք կբերեն ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական մոդելավորման, դրանց նախագծման ու մշակման մասնագիտական հմտություններ, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրեն կառավարման ու ծրագրային ապահովման հիմունքները։

🔎 Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի բարձր կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար։

🎯 ԴԻՄՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ👇
✔️ Բարձրագույն մաթեմատիկա (մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ, գծային հանրահաշիվ և կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսություն),

✔️ Ծրագրավորման կամ կառավարման համակարգերի հիմունքներ։

✔️ Հետաքրքրված լինեն այնպիսի ավտոմատացված համակարգերով, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) և ռոբոտները։


1. Գրանցումը


2. Դիմորդների ընտրությունը կատարվելու է բարձրագույն մաթեմատիկա, կառավարման համակարգեր, ալգորիթմների հիմունքներ առարկաներից քննությամբ, որի անցկացման կարգը և մանրամասները նախապես կուղարկվեն ձևաթերթում նշված էլեկտրոնային հասցեով։

3. Քննական փուլը հաղթահարած դիմորդների հետ կանցկացվի անհատական հարցազրույց՝ անձնական մոտիվացիան և հետաքրքրվածությունը պարզելու համար։

💰 CSIE հիմնադրամը մրցույթը հաղթահարած ուսանողներին կտրամադրի ամսական կրթաթոշակ։

✔️Ծրագրի ավարտից հետո լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատելու ոլորտին առնչվող գիտական խմբերում և արդյունաբերական ձեռնարկություններում։

❓ Հարցերի դեպքում դիմել info@csie.am էլ. փոստով կամ զանգահարել 043 002544 հեռախոսահամարով։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված