Թոփ հրապարակումներ

«Բայազետ» կենտրոն ՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գրասենյակի Համակարգողի թափուր հաստիքի համար

⏳Վերջնաժամկետը ` մայիսի 31!!! 

📢🇦🇲 «Բայազետ» կենտրոն հասարակական կազմակերպությունը հայտարարում է #մրցույթ Գրասենյակի Համակարգողի թափուր հաստիքի համար!!! 

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ - կես դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ - hունիս, 2025
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ - ք.Գավառ, Ավետիք Քալաշյան 15 

📌ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Կազմակերպել և համակարգել գրասենյակի ընթացիկ աշխատանքները, վերահսկել անցկացվող միջոցառումները (հանդիպումներ, քննարկումներ, բանախոսություններ և այլն), անհրաժեշտ փաստաթղթերը և գործընթացները (օրակարգ, գրություններ, գրանցան թերթիկներ և այլն):
-Պահպանել գրասենյակի վիճակը, թույլ չտալով դրանում առկա սարքավորումների, կահույքի և տեխնիկայի վնասումը:
-Ներկայացնել Կազմակերպությունը հանդիպումների, աշխատաժողովների, քննարկումների և բանակացությունների ժամանակ:
-Ապահովել Կազմակերպության տարեկան պլանավորված միջոցառումների իրականացումը և ընթացիկ փաստաթղթաշրջանառությունը:
-Համագործակցել Կազմակերպության խորհրդի անդամների և քարտուղարության տարբեր բաժինների հետ:
-Իրականացվող ծրագրերի շրջանակներում կազմակերպել կամավորների ներգրավման գործընթաց:
-Կատարել Գլխավոր քարտուղարի հանձնարարությունները, որոնք կապված են սույն հաստիքի հետ:

📌ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողներ)
-Ծրագրային հայտեր և հաշվետվություններ կազմելու փորձ
-Անգլերենի գրավոր և բանավոր լավ իմացություն
-Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ
-Թիմում աշխատելու և աշխատակազմ ղեկավարելու հմտություններ
-Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
-Մի քանի առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն

👉 ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հայերեն կամ անգլերեն լեզուներով 📨 bayazet.center@gmail.com էլ․հասցեին մինչև 📅 ս.թ. մայիսի 31՝ նամակի վերնագրում նշելով «Գրասենյակի համակարգող»:

✅ 2-րդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

‼️Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի: 

☎️ Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել «Բայազետ» կենտրոն ՀԿ-ի գրասենյակ (երկուշաբթիից կիրակի, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 099 16 73 69:


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված