Թոփ հրապարակումներ

Մեկնարկել է Հայ կրթական հիմնարկության ամենամյա կրթաթոշակային մրցույթը!!!

⏳ Վերջնաժամկետը ` մայիսի 2!!! 

📢 Մեկնարկել է 🇦🇲 Հայ կրթական հիմնարկության ամենամյա 💰 կրթաթոշակային մրցույթը!!!

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ 2025-2026թթ. նոր ուսումնական տարվա համար📚

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2025թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:

Ակադեմիական միջին նիշը պետք է լինի առնվազն 20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր: Բացառություն է կազմում միայն Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

 🎓 Հովանավորվող համալսարանների և բաժինների ցանկը 

👉🏻Եթե ձեր համալսարանն ու բաժինը կար մեր ցանկում, ապա պետք է մուտք գործել և լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված