Թոփ հրապարակումներ

«ԴԵՄՈՍՏԱՐՏ» խորագրով անվճար հեքեթոն- Արմավիրի մարզի, 16-30 տարեկան երիտասարդների համար


⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 3!!! 

📢🇦🇲«ԴԵՄՈՍՏԱՐՏ» խորագրով 🆓 անվճար հեքեթոն- Արմավիրի մարզի, 16-30 տարեկան երիտասարդների համար!!! 

📌ՄԻՏՔ ՀԿ-ն «Իմպուլս․ Նորարար լուծումներ երիտասարդների քաղաքացիական ներգրավման համար» ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի երիտասարդների համար հայտարարում է «ԴԵՄՈՍՏԱՐՏ» հեքեթոնի հայտերի ընդունման մասին, որը նպատակ ունի խթանելու երիտասարդների քաղաքացիական ներգրավածությունը և ակտիվությունը։

📅 Հեքեթոնի մրցույթային փուլը կկայանա ապրիլի 12-ին
🏆Հեքեթոնի ընթացքում մասնակից թիմերը👇
✅ կստանան մենթորական աջակցություն և տեխնիկական ռեսուրսներ իրենց գաղափարները զարգացնելու համար,
✅ հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը ժյուրիին և ստանալու դրամական աջակցություն իրենց նախագծի իրականացման համար։

🔎Հեքեթոնին կարող են մասնակցել այն երիտասարդական 4-6 հոգանոց թիմերը ովքեր👇
✔ Ունեն նորարարական մտածողություն և թիմային աշխատանքի հմտություններ,
✔ Ունեն քաղաքացիական ներգրավվածության փորձ և հետաքրքրված են համայնքային խնդիրների լուծմամբ,
✔ Տեխնիկական հմտություններ (ծրագրավորում, դիզայն, տվյալների վերլուծություն և այլն) ունենալը կտիդվի որպես առավելություն։

🏆Մրցանակային ֆոնդ👇
✅1-ին տեղ – 450,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերն ու պարտադիր վճարները)
✅2-րդ տեղ – 200,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերն ու պարտադիր վճարները)
✅3-րդ տեղ – 100,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերն ու պարտադիր վճարները)

🟢Գաղափարների թեմատիկ ուղղություններ կարող են լինել և չսահմանափակվել👇
1. Քաղաքացիական մասնակցության նորարարական հարթակներ,
2. Համայնքային խնդիրների լուծման թվային գործիքներ,
3. Երիտասարդների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
4. Երիտասարդական հիմնախնդիրների նորարարական լուծումներ և միջավայրի բարելավում։


💡 Հաղթող թիմերն ընտրվելու են հաշվի առնելով գաղափարների նորարարականությունը, իրագործելիությունը և համայնքի վրա ազդեցությունը։ ❗Կապ կհաստատվի միայն առաջին փուլը հաղթահարած թիմերի հետ։ 🔎Տարիքային սահմանափակումը՝ 16-30 տարեկան։


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված