Թոփ հրապարակումներ

Հայ արվեստագետների համար, «Culture Moves Europe» ծրագրին նվիրված օնլայն եւ առկա տեղեկատվական հանդիպումներ

📢🇦🇲Հայ արվեստագետների համար, «Culture Moves Europe» ծրագրին նվիրված օնլայն եւ առկա տեղեկատվական հանդիպումներ !!! 

📌 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը հրավիրում է արվեստագետներին և մշակույթի գործիչներին մասնակցելու «Ստեղծագործ Եվրոպայի» անհատական շարժունության՝ «Culture Moves Europe» ծրագրին նվիրված առերես և առցանց տեղակատվական հանդիպումներին:

‼️« Culture Moves Europe»-ը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից աջակցվող նախաձեռնություն է, որն ուղղված է նպաստել ծրագրի անդամ երկրների արվեստագետների և մշակույթի գործիչների միջազգային համագործակցությանն ու համաստեղծարարությանը, հանդիպումներին, փոխանակումներին, հետազոտություններին կամ մասնագիտական​​միջոցառումների այցելություններին, կարողությունների զարգացմանը։ 

ℹ️ Հանդիպման շրջանակներում Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը կներկայացնի շարժունության մանրամասները, նպատակները, դիմելու ընթացակարգը, փաստաթղթերը, վերջնաժամկետները:

‼️ Տեղեկատվական հանդիպումներն իրականացվելու են երկու օր՝ առերես և առցանց ձևաչափերով: 

📅 Երբ՝ ս/թ հոկտեմբերի 7-ին (երկուշաբթի), ժամը 15:00
🏢 Ձևաչափը՝ առերես, Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի հանդիպումների սրահ (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, Երևան Փլեյս հյուրանոց, 2-րդ հարկ) 

📅 Երբ՝ ս/թ հոկտեմբերի 15-ին (երեքշաբթի), ժամը 15:00
🖥️ Ձևաչափը՝ առցանց

🔠 Աշխատանքային լեզուն՝ հայերեն


⏳ Գրանցվելու վերջնաժամկետը` հոկտեմբերի 5-ը (օրվա ավարտ)՝ առերես հանդիպման համար, հոկտեմբերի 13-ը (օրվա ավարտ)՝ առցանց հանդիպման համար: Գրանցված մասնակիցներին կուղակվի օրակարգը և մանրամասները: 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված