Թոփ հրապարակումներ

«ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ» անվճար ԾՐԱԳԻՐ


⌛Վերջնաժամկետը` նոյեմբերի 10!!!

🔔 «ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ» ԾՐԱԳԻՐ!!! 

🔎 Ծրագրի շրջանակում կազմակերպվող ստորև նշված անվճար դասընթացների շարքին կարող են դիմել Երևանում բնակվող 16-35 տարեկան անձինք. հատկապես խրախուսվում է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների մասնակցությունը։

📕 Անգլերենի 8-ամսյա դասընթաց, որը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ անգլերեն լեզվի միջին մակարդակ ունեցող անձանց համար:

📘 Սոցիալական հմտությունների զարգացմանը նպաստող երեք 1-օրյա դասընթաց՝ «Մասնագիտական աճ», «Հանրային խոսքի հմտություններ», «Մեդիագրագիտություն և թվային պրոդուկտների ստեղծում՝ ռիլ, կարճ տեսանյութ և այլն» և մեկ 2-օրյա դասընթաց՝ «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում»: 

⏱ Դասընթացները կիրականացվեն 2024 թ. դեկտեմբերի 1-ից – 2025 թ. հուլիսի 31-ը ժամանակահատվածում: 


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված