Թոփ հրապարակումներ

Ջոկատավարների հավաքագրման հրավեր ` պատանի աղջիկների առաջնորդության GLOW ճամբարում


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 18!

📢Ջոկատավարության հնարավորություն ` պատանի աղջիկների առաջնորդության GLOW ճամբարում !!! 

🔎Հրավիրում են 16-ից 23 տարեկան մարզաբնակ և Արցախից տեղահանված աղջիկների՝ որպես ջոկատավարներ ներգրավվելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարում, որը տեղի կունենա ս․թ․ օգոստոսի 15-ից 21-ը՝ Դիլիջանում։ 

📌Ճամբարի նպատակն է հզորացնել աղջիկներին և կրթության միջոցով խթանել առաջնորդությունը։ 

🟢Ջոկատավարի պարտականությունները ներառում են ճամբարականների ներգրավվածության, անվտանգության և բարեկեցության ապահովումը ճամբարի ողջ ընթացքում: 👉Ջոկատների ստեղծումից, խմբային աշխատանքներից, կրթական նյութերի ոչ-ֆորմալ ձևաչափով մատուցումից մինչև հանգստի ու ազատ ժամանակի կազմակերպում և առօրյայի վերահսկումը լինելու է ջոկատավարների պատասխանատվության ներքո՝ ճամբարի աշխատակազմի վերահսկողությամբ։ ❗Ճամբարին հաջորդելու է ճամբարականների կողմից մշակված համայնքային ծրագրերի իրականացման փուլը, որի ընթացքում ջոկատավարները տրամադրելու են խորհրդատվություն և աջակցություն իրենց ջոկատներին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար։  

❗Ընտրված ջոկատավարները պարտավորվում են մասնակցել մեկօրյա վերապատրաստման դասընթացի Երևանում (հուլիսի վերջ կամ օգոստոսի սկիզբ): 

🔎Դիմորդների 16 տարին պետք է լրացած լինի մինչև ճամբարի մեկնարկը։

❗Ջոկատավարների թիվը՝ 8,
⏰Ճամբարի տևողությունը՝ 7 օր, 
💰Ջոկատավարների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը ապահովվում է,
📌Ջոկատավարները պարտավորվում են պատշաճ կերպով նախապատրաստվել ճամբարին՝ յուրացնելով տրամադրվող կրթական նյութերը և մասնակցել մեկօրյա վերապատրաստման դասընթացին՝ Երևանում (կեցությունը, սնունդը և տրանսպորտը ապահովվում է),
❗Ջոկատավարները պարտավորվում են ներգրավվել հետճամբարային փուլում որպես մենթորներ/խորհրդատուներ՝ աջակցելով ճամբարականներին իրենց համայնքային ծրագրերը իրականացնելու հարցում,
💰Ջոկատավարների համար նախատեսվում է խրախուսական վճար։



Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված