Թոփ հրապարակումներ

Շիրակի մարզի երիտասարդների համար առաջնորդության անվճար դպրոց


⏳Վերջնաժամկետը` հունիսի 23!!! 

📢🇦🇲Շիրակի մարզի 14-24 տարեկան երիտասարդների համար առաջնորդության 🆓 դպրոց!!!

📌🇦🇲«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է «Gen_Z Առաջնորդության դպրոց»-ին դիմելու հնարավորության մասին, որին կարող են մասնակցել Շիրակի մարզում ապրող երիտասարդները։

🟢«Gen_Z Առաջնորդության դպրոց»-ի նպատակն է՝ շիրակցի երիտասարդներին ներգրավել ՀՀ-ում երիտասարդության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին առնչվող որոշումների կայացման գործընթացներին և դրանց վերաբերյալ քննարկումներին, բարձրացնելով որոշումների կայացման բուն գործընթացներին մարզաբնակ երիտասարդների մասնակությունը և մարզաբնակ երիտասարդների ձայնը։

🎉#Gen_Z Դպրոցի ընթացքում մասնակիցները վերապատրաստվելու են ՀՀ-ում երիտասարդությանն ու կրթությանը առնչվող և ներկայում իրականացվող բարեփոխումների տեսլականի թեմաների, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտներում առկա ներպետական հնարավորությունների և մի շարք այլ կարևոր թեմաների համատեքստում։

❗#Gen_Z Դպրոցի ավարտին ընտրված լավագույն մասնակիցները ներգրավվելու են «Chatham House» ֆորմատով հանդիպումներին, որոնց շրջանակներում երիտասարդները հայ առաջատար քաղաքական և հասարակական գործիչների հետ քննարկելու են վերոնշյալ ոլորտների բացերը, խնդիրներն ու առկա մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ մշակելու և ներկայացնելու են առաջարկությունների փաթեթներ։

💰 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կազմակերպությունը հոգալու է մասնակիցների սննդի, ինչպես նաև այլ անհրաժեշտ նյութերի հետ կապված ծախսերը։ Դպրոցի բոլոր օրերին մասնակցությունը պարտադիր է։ 
❗Դպրոցն անցկացվելու է Գյումրիում։

🎓Դպրոցի ավարտին լավագույն մասնակիցներն ու խմբերը կստանան հավաստագրեր և նվերներ կազմակերպության կողմից:


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված