Թոփ հրապարակումներ

Ուսանողական փոխանակման ծրագիր Հվ. Կորեայում

⏳Վերջնաժամկետը մայիսի 24!!!

📢Ուսանողական փոխանակման ծրագիր 🇰🇷Հվ. Կորեայում!!! 

📌KDU Global Immersion Program — ը Kyungdong University համալսարանի կողմից կազմակերպվող եւ ֆինանսավորվող ամենամյա միջոցառում է։ ❗Այն նպատակաուղղված է տեղացի եւ արտասահմանցի ուսանողների համախմբմանը , անհատական կուրսերի, միջոցառումների, ուղեւորությունների միջոցով միջմշակութային փոխանակմանը, լեզվական զարգացմանը , անհատական եւ մասնագիտական հմտությունների զարգացմանը։ 

❗Այս տարի ծրագիրն բաղկացած է լինելու 2 մասից
👉 Սեսսիա I . Գլոբալ նեթվորքինգ եւ Կորեա❗
🗓️Անցկացման ժամկետը հուլիսի 15- օգոստոսի 9; 
🟢Այն ծառայելու է 🇰🇷 տեղացի եւ արտասահմանցի ուսանողների համար միջավայր, որտեղ նրանք կարող են ստեղծել նոր կապեր, ծանոթություններ, փոխանակվել մշակույթներով։ 👉Այն բաղկացած է լինելու միջոցառումներից, էքսկուրսիաներից, որոնց միջոցով կներկայացվի Կորեան, նրա պատմությունը, մշակույթը, լեզուն։ 

👉Սեսսիա II: Ուսանողների գլոբալ շարժունակություն- Ակադեմիական սեմեստր❗
🗓️Անցկացման ժամկետը օգոստոսի 16- դեկտեմբերի 13. 
🟢 Այն արտասահմանցի ուսանողներին հնարավորություն կընձեռի միանալ եւ մեկ կրեդիտային ակադեմիական կուրս անցնել KDU համալսարանում։ ❗Հիմնականում առաջարկվելու են բիզնեսի, համակարգչային գիտելիքների, կորեագիտության, հյուրընկալության եւ զբոսաշրջային մենեջմենթի բնագավառներում մասնագիտացումներ։ 👉Ներառվելու են նաեւ էքսկուրսիաներ, պրակտիկաներ, հասարակական աշխատանքներ։ 
 ❗Դիմորդները կարող են դիմել վերը նշյալ 2 սեսսիաներից մեկին, կամ միառժամանակ երկուսին։

💰Կեցության, ուսման , ուղեւորությունների ու միջոցառումների մասնակցության ծախսերը ամբողջական փոխհատուցվում են։ 🚫Արտագնա ճանապարհածախսը չի փոխհատուցվում։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ցանկացած երկրից, հավաստագրված ԲՈՒՀ-երում սովորող, բարձր առաջադիմությամբ, 🇬🇧 , կամ 🇰🇷 իմացությամբ, 35 տարեկանից փոքր ուսանողներ։ 

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված