Թոփ հրապարակումներ

15-18 տարեկան պատանիներից կազմված 2-5 հոգանոց թիմերի համար փոքր 💰դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը - հունիսի 30!!!

📢🇦🇲Թալլին խոշորացված համայնքի, 15-18 տարեկան պատանիներից կազմված 2-5 հոգանոց թիմերի համար փոքր 💰դրամաշնորհ ( 50 000 ՀՀ դրամ)- համայնքային փոքր նախաձեռնություններ իրականացնելու համար!!! 

📌🇦🇲"Կայուն սոցիալ-տնտեսական զարգացում և կրթություն ԼԱԲ" ՀԿ-ն «Իմփաքթ» ծրագրի շրջանակներում հայտարարում է համայնքային փոքր-նախաձեռնությունների մրցույթ Թալին խոշորացված համայնքի երիտասարդների համար։

🎉Եթե ունեք գաղափար, որը կարող է դրական փոփոխություն բերել ձեր համայնքում, ապա սա հենց ձեր հնարավորությունն է։

📌Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդական թիմերին՝ իրականացնելու փոքր համայնքային նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն համայնքի որևէ խնդրի լուծմանը, միջավայրի բարելավմանը, կրթական, սոցիալական, մշակութային կամ այլ օգտակար փոփոխությունների իրականացմանը։

🔎Ո՞վ կարող է մասնակցել👇
✅ Թալին խոշորացված համայնքի 15-18 տարեկան երիտասարդները
✅ Մասնակցությունը միայն թիմային ձևաչափով է
✅ Յուրաքանչյուր թիմ պետք է կազմված լինի նվազագույնը 2 և առավելագույնը 5 անդամից
✅ Հայտը ներկայացվում է թիմի առաջնորդի կողմից

❗Կարող եք առաջարկել ցանկացած համայնքային գաղափար, որը👇
🔹 օգտակար կլինի համայնքի համար
🔹 կլուծի որևէ խնդիր կամ կարձագանքի համայնքի կարիքին
🔹 կունենա դրական ազդեցություն համայնքային կյանքի վրա
🔹 իրատեսական կլինի սահմանված բյուջեի շրջանակում
❗Համագործակցությունը ՏԻՄ—ի հետ կդիտվի որպես առավելություն

📌Օրինակ👇
▫️ կրթական նախաձեռնություններ
▫️ բնապահպանական ակցիաներ
▫️ համայնքային բարեկարգման գաղափարներ
▫️ մշակութային կամ երիտասարդական միջոցառումներ
▫️ իրազեկման արշավներ

💰Ընտրված մինչև 3 լավագույն գաղափարներ կստանան ֆինանսավորում՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար։👉 Յուրաքանչյուր ծրագրի առավելագույն բյուջեն՝ մինչև 50,000 ՀՀ դրամ։

❗Հայտերի գնահատման հիմնական չափանիշները👇
📌 Գաղափարի օգտակարությունն ու համայնքային ազդեցությունը
📌 Խնդրի կամ կարիքի արդիականությունը
📌 Գաղափարի իրատեսականությունը
📌 Թիմային ներգրավվածությունը
📌 Ստեղծարար և նախաձեռնողական մոտեցումը

❗Հայտադիմումի մեջ անհրաժեշտ է ներառել👇
▪️ ծրագրի անվանում
▪️ համայնքային խնդրի նկարագրություն
▪️ առաջարկվող լուծումը
▪️ ակնկալվող արդյունքները
▪️ գործողությունների համառոտ պլանը
▪️ բյուջեն

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված