⏳Վերջնաժամկետը - ապրիլի 21!!!
📢🇦🇲ՀՀ մարզերից և Երեւան քաղաքից, երիտասարդական աշխատողների համար, «Երիտասարդները և ընտրությունները» խորագրով անվճար դասընթաց ( անցկացման վայրը կհայտարարվի ընտրված մասնակիցներին )- ապրիլի 27-30!!!
📌🇦🇲«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Երիտասարդների ձայնը հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում, հրավիրում է Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից երիտասարդական աշխատողների մասնակցելու «Երիտասարդները և ընտրությունները» խորագրով եռօրյա վերապատրաստման։
🙌Վերապատրաստումը միտված է👇
👉բարելավելու երիտասարդական աշխատողների կարողությունները՝ երիտասարդների հետ ընտրական կրթություն իրականացնելու համար։
👉զարգացնելու նրանց հմտությունները՝ երիտասարդների տեղեկացված և ակտիվ մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին խթանելու ուղղությամբ։
👉տրամադրելու գործնական գործիքներ և մեթոդներ՝ համայնքներում արդյունավետ իրազեկման և ներգրավման աշխատանքներ իրականացնելու համար։
💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը եւ տրանսպորտը ։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment