⏳Վերջնաժամկետը - մայիսի 14!!!
📢🇦🇲ՀՀ ԲՈՒՀ-երի, ցանկացած մասնագիտության ուսանողների համար, կրթության ոլորտի արդիական խնդիրների թեմայով անվճար 🏆հաքաթոն ՀՊՏՀ-ում ( Երեւան ) - մայիսի 18-25!!!
📌🇦🇲ՀՊՏՀ S2I2 ձեռներեցության կենտրոնը ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Build with AI: EdTech Edition» խորագրով ինտենսիվ և գործնական հաքաթոնին։
❗Ծրագրի շրջանակում մասնակիցները թիմերով կաշխատեն կրթության ոլորտի արդիական խնդիրների վրա՝ մշակելով դրանց լուծման գաղափարներ և կիրառելով արհեստական բանականության գործիքներ, ստեղծելով լուծումների նախնական տարբերակներ (MVP-ներ)։ Ամբողջ ընթացքում մասնակիցներին կաջակցեն փորձառու մենթորներ, իսկ ծրագրի ավարտին թիմերը կներկայացնեն իրենց մշակած լուծումները Demo Day ընթացքում։
🏆Լավագույն լուծում ներկայացրած թիմը կստանա միկրոֆինանսավորում՝ գաղափարի հետագա զարգացման և իրագործման նպատակով։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment