⏳Վերջնաժամկետը - մայիսի 1!!!
📢🇦🇲Առնվազն 5 տարվա ուսումնական դադար ունեցող, 23+ անձանց համար կրթաթոշակ - 🇦🇲ՀՀ ԲՈՒՀ-երում, կամ միջին մասնագիտական հաստատություններում ուսանելու համար!!!
📌Վերսկսվել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի առցանց հայտադիմումների ընդունումը՝ 2026–2027 ուսումնական տարվա համար։
❗Ծրագիրը նպատակ ունի դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով ունեցել են առնվազն հինգ տարվա ուսումնական դադար։ «Նոր մեկնարկ»-ի միջոցով հիմնադրամը վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ՝ անձնական և մասնագիտական զարգացման համար։
🎓Կրթաթոշակային նախագծի շահառուները կարող են ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ առկա կամ հեռակա ձևաչափով։
🔎Նախագծին կարող են դիմել 23 տարին լրացած այն անձինք (առանց առավելագույն տարիքային սահմանափակման), ովքեր ունեն առնվազն հինգ տարվա ուսումնական դադար:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment