⏳Վերջնաժամկետը - ապրիլի 12!!!
📢🇦🇲Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի մարզերից եւ Երեւանից, 16-50 տարեկան անձանց համար անձնական հմտությունների զարգացման անվճար ծրագիր - մայիս- սեպտեմբեր ( հիմնականում օնլայն - որոշ առկա հանդիպումներով )!!!
📌Վիրտուալ Քոլեջը կոչված է ձևավորելու մարդկանց, ովքեր կարողանում են մտածել անկախ, գործել արդյունավետ, աշխատել թե՛ ինքնուրույն և թե՛ թիմում ու կողմնորոշվել իրական կյանքի բարդ իրավիճակներում։ Վիրտուալ Քոլեջը տեսության փոխանցում չէ։ Այստեղ տրված գիտելիքը անմիջապես վերածվում է գործնական փորձի՝ իրական առաջադրանքների, քննարկումների և կիրառական նախագծերի։ Թվային, հաղորդակցման, ֆինանսական և իրավական գրագիտությունը ներկայացվում են ոչ թե որպես առանձին առարկաներ, այլ որպես ինքնուրույն մարդու չորս հենասյուն։ 👉Դուք կսովորեք կառավարել ձեր ռեսուրսները, ձեր թվային «ես»-ը, ձեր իրավունքները, ձեր ձայնը։
❗Վիրտուալ Քոլեջը ձեր ներքին օպերացիոն համակարգի թարմացումն է, որը կօգնի գրագետ գործել թվային միջավայրում, տարբերել տեղեկատվությունը մանիպուլյացիայից, հստակ և համոզիչ արտահայտել մտքերը, կառավարել ժամանակն ու ռեսուրսները, կայացնել գիտակցված ֆինանսական որոշումներ և հասկանալ ձեր իրավունքներն ու պարտավորությունները աշխատանքային, ձեռնարկատիրական և հարկային դաշտում։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment