⏳Վերջնաժամկետը - ապրիլի 22!!!
📢🇦🇲Ամասիա խոշորացված համայնքի 14-16 տարեկան պատանի աղջիկների համար անվճար առաջնորդության ծրագիր!!!
📌🇦🇲 «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է «Երիտասարդ կանանց առաջնորդության դպրոց Ամասիայում» ծրագիրը, որն Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ և Ամասիայի սոցիալ-կրթական կենտրոնի հետ համագործակցությամբ։
❗Ծրագրի նպատակն է խթանել գյուղական համայնքներում ապրող աղջիկների քաղաքական մասնակցությունը՝ հոգեբանական դիմակայության զարգացման և համայնքային նախաձեռնությունների իրականացման միջոցով։
🎯 Ծրագրի ընթացքում նախատեսվում են👇
✔ Ֆեմինիստական կրթական աշխատարաններ
✔ 3-օրյա դասընթացներ՝ հուզական ինտելեկտի, ինքնաճանաչման, թիմային կապերի և հաղորդկացման հմտությունների զարգացման վերաբերյալ
✔ Զրույց-քննարկում հոգեբանի հետ
✔ ՏԻմ գործառույթների ճանաչում և ՏԻՄ երկխոսության հանդիպում
✔ Համայնքային հիմնախանդիրների քարտեզագրում և նախաձեռնության իրականացում
🔎Ծրագրին կարող են մասնակցել միայն Ամասիա խոշորացված համայնքի 14-16 տարեկան աղջիկները։ ❗Հանդիպումների մանրամասներն ու ժամանակացույցը կտրամադրվի ընտրված մասնակիցներին։
📅 Ծրագրի մեկնարկ՝ մայիս
📍 Հանդիպումները տեղի կունենան մայիս–հուլիս ամիսներին
🎓 Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր
🆓 Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, տեղերը՝ խիստ սահմանափակ
Post a Comment
Comment