⏳Վերջնաժամկետը - ապրիլի 5!!!
📢🇦🇲ՀՀ տարբեր շրջաններից , 18+ հետաքրքրված անձանց համար «Էկո-ակտիվիզմի Ակադեմիա» անվճար ծրագիր (5-րդ հոսք)!!!
🙌 Հետաքրքրված ե՞ս համայնքում, բնակավայրում, ներդրում ունենալ ձեր և հարևան համայնքներում սոցիալ-բնապահպանական խնդիրների լուծման, սոցիալական արդարության հաստատման և կայուն զարգացման գործում, ապա «Էկո-ակտիվիզմի Ակադեմիան» հենց քեզ համար է։
📌 Ակադեմիայի Նպատակները👇
- Միավորել նպատակասլաց քաղաքացիներին, ովքեր ձգտում են իրենց ձայնը լսելի դարձնել սոցիալ-բնապահպանական խնդիրների և համայնքային զարգացման որոշումների կայացման գործընթացներում։
- Զարգացնել մասնակիցների հմտությունները՝ համայնքային սոցիալ-բնապահպանական մարտահրավերները վերհանելու, վերլուծելու և դրանց լուծման համար համայնքի ուժերը համախմբելու ուղղությամբ:
- Սովորեցնել և աջակցել ակտիվիստներին կազմակերպելու արդյունավետ հանրային արշավներ՝ ուղղված սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և համայնքների առողջ զարգացմանը:
- Ձևավորել համախոհների ակտիվ ցանց՝ հիմնված համընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ գործելու պատրաստակամության վրա։
🔎Ո՞վ կարող է մասնակցել👇
-18 տարեկանից բարձր անձինք ՀՀ բոլոր համայնքներից (առաջնահերթությունը տրվելու է սոցիալ-էկոլոգիական առումով խոցելի համայնքներին)
- Սոցիալ-բնապահպանական հիմնախնդիրների հետ առնչություն ունեցող անձինք
- Նախաձեռնող քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են սոցիալ-բնապահպանական և համայնքային զարգացման հարցերով
- Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, տեղական բիզնեսի ներկայացուցիչներ, սոցիալական ձեռներեցներ, ֆերմերներ, երիտասարդներ, լրագրողներ
📖Ակադեմիայի կրթական ծրագիրը ներառում է 3 ամիս տևողությամբ կրթական և պրակտիկ մոդուլներ, որոնք անդրադառնում են հետևյալ թեմաներին․
- Շրջակա միջավայր, զարգացում և համայնքի բարեկեցություն
- Կանաչ/կայուն տնտեսություն
- Սոցիալ-էկոլոգիական իրավունքներ
- Տեղական ժողովրդավարություն
- Բնապահպանական շարժումները Հայաստանում
- Համայնքի կողմից առաջնորդվող զարգացում
- Համայնքի կազմակերպում և հանրային արշավներ
❗Ակադեմիայի դասընթացավարներն ու մենթորներն են լինելու քաղաքացիական հասարակության և շրջակա միջավայրի ոլորտի փորձառու մասնագետներ ու ակտիվիստներ։
Մասնակիցներն ունենալու են թեմատիկ կրթական ռեսուրսների և մենթորների աջակցության հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում։
⏰Էկո-ակտիվիզմի ակադեմիայի 5-րդ հոսքի 1-ին շրջափուլը տեղի կունենա 2026 թ-ի մայիսի 14-17-ը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական կենտրոն ՍՁ-ում:
💰Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը` ներառյալ ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։
📞Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել կազմակերպիչների հետ՝ ccms.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեով և 094935053 հեռախոսահամարով:
❗«Էկո-ակտիվիզմի Ակադեմիա»-ի շրջանավարտները հետագայում հնարավորություն կունենան մասնակցել ՀՀ համայնքներում «Կանաչ խորհուրդ»-ների հիմնադրման աշխատանքներին։
Post a Comment
Comment