⏳Վերջնաժամկետը - հունիսի 6!!!
📢🇦🇲ՀՀ ԲՈՒՀ-երի բակալավրիատի երրորդ կուրսերի ուսանողների համար, «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» խորագրով ուսումնական ծրագիր!!!
🙌Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն տալ👇
📚 ստանալ 4-րդ կուրսի ուսման վարձի մինչև 80% փոխհատուցում,
🎓 յուրաքանչյուր ամիս մասնակցել ծրագրի գործընկեր կազմակերպությունների թոփ մենեջերների կողմից անցկացվող մասնագիտական դասընթացներին,
💼 կազմակերպությունների ներսում ձեռք բերել գործնական փորձ և զարգացնել կարևոր մասնագիտական հմտություններ,
🚀 ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում ստանալ հիմնական աշխատանքի հնարավորություն
❗Ծրագրի տևողությունը 5 ամիս (սեպտեմբեր – փետրվար)
📝Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցության հայտ՝
📩 info@apagafoundation.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիր և ձեր մասնագիտական ուղղությունը։
❗Հայտը պետք է ներառի՝
1️⃣ Ինքնակենսագրություն (CV)
2️⃣ Համալսարանի կողմից հաստատված վերջին 3 տարվա կամ 5 կիսամյակների ՄՈԳ-ի արդյունքները
❗Պահանջվող մասնագիտական ուղղություններն են՝
1. Տնտեսագիտություն
2. Ֆինանսներ
3. Մակրոտնտեսագիտություն / տնտեսական մոդելավորում
4. Բիզնեսի կառավարում և կառավարում
5. Մարքեթինգ և թվային մարքեթինգ
6. Հանրային կապեր (PR)
7. Տվյալագիտություն և տվյալների վերլուծություն
8. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (IT) և ծրագրավորում
9. Կիրառական մաթեմատիկա
10. Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
11. Ճարտարագիտություն և ճարտարապետություն
12. Քիմիա
13. Իրավագիտություն
14. Հանրային կառավարում
15. Միջազգային բիզնես
16. Սոցիոլոգիա
17. Սոցիալական աշխատանք
18. Հոգեբանություն
19. Տուրիզմի կառավարում
20. Սերվիսի կառավարում
21. Ագրոբիզնես
22. Անվտանգության ոլորտ
23. Գրաֆիկ դիզայն
24. Թարգմանություն և լեզվաբանություն
25. Միջազգային հաղորդակցություն
26. Էրգոթերապիա
27. Ապահովագրական գործ
28.Հաշվապահ
❗Առաջին փուլն անցնելու դեպքում էլ․ հաղորդագրությամբ կստանաք կոդեր՝ քննական հատվածին մասնակցելու համար, որն անց է կացվում անգլերենի, տրամաբանության և մոտիվացիայի ստուգման նպատակով:
🙌Համագործակցող կառույցներն են՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, Վիվա Արմենիա , ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՀՀ ԱՍՀՆ, ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ, Ռենշին ՍՊԸ, ԷՖԵՍ ԱՓԲԸ, Ֆիլիպ Մորրիս Արմենիա, JTI, McCann Yerevan , Մանկական զարգացման հիմնադրամ, Կամուրջ ՈՒՎԿ, Time Armenia, ԷվենտՏտուրա. իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամ, Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ, Ինգո Արմենիա ԱՓԲԸ, Արփի Սոլար,ԻՆՔՈՐ ՓԲԸ, ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ » ՊՈԱԿ, CAMPUS:
Post a Comment
Comment