Թոփ հրապարակումներ

Դպրոցներում գերմաներեն սովորող 15-17 տարեկան աշակերտների համար , ամբողջական փոխհատուցմամբ անվճար ծրագիր Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը ` մարտի 15!!!  

📢🇦🇲Դպրոցներում գերմաներեն սովորող 15-17 տարեկան աշակերտների համար , ամբողջական փոխհատուցմամբ անվճար ծրագիր 🇩🇪Գերմանիայում!!! 

📌🇩🇪Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է «Deutschland Plus» մրցանակային ծրագիրը, որն իրականացնում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD): 

🔎Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք երեքշաբաթյա ուսումնական ծրագրին👇
👉Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
👉ունենա ՀՀ քաղաքացիություն կամ առնվազն երեք տարվա մշտական կացություն Հայաստանում,
👉ունենա գերմաներենի իմացության B1 մակարդակ,
👉ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
👉լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։

🗓️Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 19.08.2026թ. - 07.09.2026թ։ 

💰Ճամփորդական ծախսերը սկզբունքորեն պետք է հոգան մասնակիցներն անձամբ, սակայն յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 700 եվրո օժանդակություն։ 

ℹ️ Մանրամասները ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան կայքում 


Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post

Գովազդային հատված

📢Your Opportunities - ը ( նախկինում « Ծրագրային հարթակ ( Project Platform »; Project Lab, Opportunities with Artak) 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ից մեկնարկած հիմնականում կամավորական, ոչ կոմերցիոն տեղեկատվական Նախաձեռնություն է, որն մեդիայի հարթակներում ներկայացնում է տեղական եւ Հայաստանից դիմելու հնարավորությամբ արտասահմանյան տարաբնույթ հնարավորություններ ու ծրագրեր։ ❗Նախաձեռնության Հիմնադիրն / Գլխավոր Ադմին - Բլոգերն հանդիսանում է Արտակ Ալոյանը։ ❗2024 թ.-ի մարտի 12-ից Նախաձեռնությունը հանդիսանում է այդ օրվանից իրավաբանորեն գրանցված « Քո հնարավորությունները » երիտասարդական, տեղեկատվական հասարակական կազմակերպության ( ՀՎՀՀ - 06973038, OID - E10367937, PIC - 876734016 ( անգլերեն Your Opportunities Youth, Informational NGO) կանոնադրությամբ հաստատված ուղղություններից մեկն։

Գովազդային հատված